Ավազակախումբ, աղքատություն․ ինչ պայմաններում է մեծացել Պուտինը․ Mirror-ի անդրադարձը /տեսանյութ/
Բրիտանական Mirror հանդեսը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե որտեղ եւ ինչ պայմաններում է մեծացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Լրագրող Էնդի Լայնսը իր՝ «Փողոցային խուլիգան․ ինչպես հետնախորշերի ավազակը դարձավ Ռուսաստանի նախագահը» ռեպորտաժում պատմել է, որ Պուտինը ծնվել է Սանկտ Պետերբուրգի աղքատ թաղամասերից մեկում, երբ «փողոցներով ավազակախբեր էին թափառում, դաժան ծեծկռտուքները սովորական բան էին, իսկ երեխաները մահանում էին սովից»։ Լրագրողը պնդում է, որ ապագա նախագահը մեծացել է հանրային բնակարանում, որում մի քանի ընտանիք էին ապրում։
«Այնքան դժվար է հավատալ, որ նման աղքատության մեջ ապրած մարդը կարող էր դառնալ աշխարհի ամենահարուստ ու հզոր մարդկանցից մեկը»,- ասվում է նյութում։
Պուտինի մանկության ընկերներից մեկը լրագրողին պատմել է, թե ինչպես է նա սովորել ապրել այդ փողոցներում։
Պուտինի մեկ այլ ծանոթ էլ պատմել է, թե ինչպես է Պուտինն իրեն պահել դպրոցում։ Նա ասել է, որ դա բավական դաժան տեղ էր, եւ երբ Պուտինը երիտասարդ էր, նա վատ տղա էր։
«Նա միացել էր երիտասարդ ավազակների հետ, վատ թաղամաս էր, եւ այնտեղ լիքն էին հանցավոր խմբավորումները»,- ասել է նա։
Լրագրողը նշում է, որ Պուտինը արագ է խելքի եկել, թողել է վատ ընկերակցությունը, սկսել սպորտով զբաղվել եւ 18 տարեկանում արդեն Պետերբուրգի չեմպիոնն է եղել։