23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Թուրքական զինուժին վերջապես հաջողվեց ազատագրել Բաբ քաղաքը

Ըստ տարածվող տեղեկությունների՝ թուրքական զինուժին ու նրանց կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերին վերջապես հաջողվեց ազատագրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Բաբ քաղաքը: Փաստորեն՝ Թուրքիայից 103 օր պահանջվեց (ալ-Բաբի ազատագրման ռազմգործողությունները սկսվել էին դեռևս անցած տարվա նոյեմբերի 13-ին), որ Իսլամական պետությունից նվաճեն այդ ստրատեգիական կարևոր դիրք ունեցող քաղաքը՝ տալով բազմաթիվ զոհեր ու կորցնելով մեծ քանակի զինտեխնիկա: Արաբագետ Սարգիս […]

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Չուրկինին /տեսանյութ/

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին։ Հիշեցնենք, որ Չուրկինը հանկարծամահ է եղել Նյու Յորքում՝ 65 տարեկան հասակում։ Նրա դին տեղափոխվել է Մոսկվա նախօրեին, իսկ մինչ այդ՝ փետրվարի 22-ին, Նյու Յորքում տեղի էր ունեցել Չուրկինի հոգեհանգստի արարողությունը։    

Արգենտիայի հիվանդանոցում ուրվականը հանգիստ չի տալիս աշխատակիցներին ու հիվանդներին /տեսանյութ/

Արգենտինական Parajón Ortiz de Famaillá հիվանդանոցում տեղադրված տեսախցիկները առեղծվածային միջադեպ են ֆիքսել, որը տեղի է ունեցել հիվանդանոցի նկուղում։ Յութուբում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես են դռները առանց պատճառի բացվում առանց միջամտության։ Հիվանդանոցի աշխատակիցները ասում են, որ ամեն անգամ այդիպիսի բան է տեղի ունենում այս կամ այն դռան հետ, եւ իրենք անգամ հոգեւորականի են կանչել, սակայն […]

Խոշոր հրդեհ մանկական հիվանդանոցում․ 140 երեխա է տարհանվել /ֆոտո, տեսանյութ/

Նախորդ գիշեր հրդեհ է բռնկվել Տվերի մանկական հիվանդանոցում։ Կրակը րոպեների ընթացքում տարածվել է ողջ տարածքով մեկ։ Հրդեհի բռնվելուց անմիջապես հետո հիվանդանոցի անձնակազմը սկսել է տարհանել երեխաներին ու նրանց խնամողներին, տարածքում այդ պահին եղել է 221 մարդ, որոնցից 141-ը՝ երեխաներ։ Բարեբախտաբար, տարհանվածներից եւ ոչ մեկ չի տուժել, փոքրիկներին բուժօգնություն շարունակել են ցույց տալ դրսում։ Այրվել են […]

Յանուկովիչը համաշխարհային առաջնորդներին նամակներ է հղել /տեսանյութ/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տվել ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցներին, որի ընթացքում ասել է, որ նամակներ է գրել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի առաջնորդներին։ Բացի այդ, նա նամակներ է հղել մի շարք կազմակերպությունների՝ Եվրախորհրդին, Եվրապառլամենտին, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներին։ Յանուկովիչն իր նամակներում խնդրել է՝ աջակցել Ուկրաինայի հիմնահարցի լուծմանը։ «Իմ կողմից պատրաստ եմ անել ամեն […]

Բելառուսը թերակատարել է Եվրասիական միության պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Այդ մասին ասված է ԵԱՏՄ դատարանի վճռում, որը հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: «Դատարանի մեծ կոլեգիան վճռել Է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի […]

Միայն Մեհրիբանն է և վերջ…

«Ադրբեջանի բռնապետն այսօր հրաման է ստորագրել և իր անզուգական կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ… Եղավ այն,ինչին վաղուց էի սպասում… Անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի միջոցով Իլհամ Ալիևն էլ ավելի ուժեղացրեց իր և սեփական ընտանիքի դիրքերը կառավարման համակարգում…Հենց այդ հանրաքվեից հետո Ադրբեջանի բռնակալի մանկալավիկներն Ալիևի աշխատակազմի կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով […]

«Բիրտ մեթոդներով ճնշումները շարունակվում են»

Բաքվի բռնապետի վարչակարգը շարունակում է ազգությամբ թալիշ ակտիվիստների նկատմամբ բիրտ մեթոդներով ճնշումները և վերջիններիս ձերբակալությունները: Մասնավորապես, մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու շինծու մեղադրանքով երեկ սեփական տանը ձերբակալվել և երեսուն օրվա կալանքի է դատապարտվել թալիշ լրագրող, հայտնի բլոգեր, «Հանրապետական այլընտրանք» («ՌեԱլ») ընդդիմադիր շարժման անդամ Ռահիմ Շալիևը: Համացանցային տիրույթում բավական երկար ժամանակ ճանաչում եմ Ռահիմ Շալիևին, որն […]

Հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

Նյու Յորքում նախօրեին հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուս դիվանագետը հեռացել է կյանքից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Վիտալի Չուրկինի հարազատներին ու մտերիմներին մեր ցավակցությունն ենք հայտնում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք նաեւ, որ այսօր Չուրկինը կդառնար 65 տարեկան։

Ավտոբուսը երկու կիլոմետր քարշ է տվել ուղեւորուհուն․ կինը մահացել է /տեսանյութ/

Պետրոպավլովս-Կամչատսկում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել հասարակական տրասնպորտում, ինչի հետեւանքով ուղեւորուհի է մահացել։ Ավտոբուսը 2 կիլոմետր քարշ է տվել կնոջը, եւ ոչ վարորդը, ոչ ուղեւորները չեն նկատել դա։ 54-ամյա կինը ավտոբուսից իջնելիս ընկել է, ոտքը մնացել է դռների արանքում, իսկ վարորդը չի նկատել ու այդպես շարունակել է ընթացքը։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված