25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միայն Մեհրիբանն է և վերջ…

«Ադրբեջանի բռնապետն այսօր հրաման է ստորագրել և իր անզուգական կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ… Եղավ այն,ինչին վաղուց էի սպասում…

Անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի միջոցով Իլհամ Ալիևն էլ ավելի ուժեղացրեց իր և սեփական ընտանիքի դիրքերը կառավարման համակարգում…Հենց այդ հանրաքվեից հետո Ադրբեջանի բռնակալի մանկալավիկներն Ալիևի աշխատակազմի կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով սկսեցին տարածել այն թեզը,որ առաջին փոխնախագահի պաշտոնը ՊԵՏՔ է ստանձնի բժշկուհի Մեհրիբան խանումը…Բոլորը մեկ բերան կրկնում էին,որ երկրում այդ պաշտոնի համար հարմար մարդ չկա…

Միայն Մեհրիբանն է և վերջ… Իսկ որոշ “անկախ” մեկնաբաններ էլ ավելի հեռուն էին գնացել և ասել էին,որ Իլհամի կողքին իրենք տեսնում են միայն նրա լաչառ դստերը՝Լեյլային.. .Սակայն երկար դեգերումներից հետո Իլհամ բաբան նախընտրեց հարազատ կնոջը…

Ըստ բարեփոխված սահմանադրության,նորանշանակ փոխնախագահը գրեթե նույն լիազորություններն ունի ինչ երկրի նախագահը…Առաջին փոխնախագահին են ենթարվում մյուս փոխնախագահները և գրեթե ողջ կառավարությունը…Նախագահի կողմից լիազորությունների դադարեցման և անգործունակության դեպքում ամբողջ իշխանությունը անցնում է առաջին փոխնախագահին մինչև նոր ընտրությունների անցկացումը…

Իլհամ Ալիևը վաղուց էր նախապատրաստվում իշխանությունը սեփական ընտանիքի ադամների հետ կիսվելուն,քանի որ նա ոչ մեկին չի վստահում…Չի վստահում նաև իր հոր կարդրերին,որոնցից վերջերս սկսել է ազատվել…

Ալիևի կողմից իր կնոջը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելը ապացուցում է նաև այն,որ վերջինս վախենում է իշխանության կորուստից և այն “ԸՆՏԱՆԻՔԻ” ձեռքում պահելու համար Մեհրիբան է նշանակում առաջին փոխնախագահի պաշտոնում…
Ալիևյան աշխատակազմը նախօրոք էր նախապատրաստվել Մեհրիբան շոուին…Մեհրիբանին առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելուց հետո ալիևյան ԶԼՄ-ները տեղեկատվական գրոհ սկսեցին ակ և կարա կոյունլուների վրա..Այդ որոշման նկատմամբ տեղական էլիտայի գոհունակությունից հետո գործի անցան Իլհամի կողմից գնված օտարերկրացիները…

Ալիևը նույնիսկ գործի է դրել Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին,որին Իլհամի հայրը՝Հեյդարը վտարել էր երկրից…

Հետաքրքիր է,թե ինչպե՞ս է այս ամենին արձագանքելու ժողովրդավար Արևմուտքում…Չեմ էլ կասկածում,որ նավթախավիարային դիվանագիտությունը կմաքրի Ալիևների բոլոր հանցանքները և Արևմուտքը ինքը կդառնա Ալիևների պաշտպանը,ինչպես պաշտպանում և դաշնակցում է Սաուդյան Արաբիայի,Թուրքիայի և այլ ֆաշիստական բռնապետությունների պարագայում…

Հ.Գ.Շուտով ականատես կդառնանք,թե ինչպես է Իլհամըն իր դստերը՝Լեյլային նշանակում երկրի փոխնախագահ…Այլ տարբերակ չկա…Որդին՝Հեյդարչիկը,դեբիլոտ է…
Կասկածամիտ և վախկոտ Իլհամ Ալիևը չի վստահում ոչ ոքի…Նորաստեղծ պաշտոններում գերադասում է նշանակել ընտանիքի անդամներին…»:

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ