Հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
Նյու Յորքում նախօրեին հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուս դիվանագետը հեռացել է կյանքից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Վիտալի Չուրկինի հարազատներին ու մտերիմներին մեր ցավակցությունն ենք հայտնում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք նաեւ, որ այսօր Չուրկինը կդառնար 65 տարեկան։





































