12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆինլանդիայի խորհրդարանը ընդունել է միասեռ ամուսնությունները «այժմ եւ հավիտյան»

Ֆինլանդիայի խորհրդարանը մերժել է քաղաքացիական նախաձեռնությունը, որը պահանջում էր չեղյալ հայտարարել միասեռ ամուսնությունների մասին օրենքը։ Խորհրդարանի 120 պատգամավոր դեմ է արտահայտվել այդ օրենքը չեղյալ հայտարարելուն, 48 հոգի կողմ է քվեարկել։

«Խորհրդարանը հաստատել է, որ միասեռ ամուսնությունները հարյուր տոկոսով թույլատրած են այժմ եւ ընդմիշտ։ Երջանիկ հարսանիքներ»,- Թվիթերի իր էջում գրել է «Կանաչ միավորում» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Վիլլե Նիյնիստեն։

Ֆինլանդիան դարձել է 12-րդ երկիրը աշխարհում, որը պաշտոնապես ընդունել է միասեռ ամուսնությունները։ Այդ օրենքին դեմ նախաձեռնությունը ավելի քան 50 հազար ստորագրություն էր հավաքել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ