14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրանը պատասխանել է Չավուշօղլուի քննադատությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի կողմից Իրանի հասցեին ուղղված քննադատությանը:

Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի` Չավուշօղլուն Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Իրանին մեղադրել էր կրոնականության մեջ` նշելով, որ Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել:

«Իրանը,  տարածաշրջանային քաղաքականության մաս կազմող ցանկացած երկրի  և հարևանի կայունությունը պաշտպանելու համար քաղաքականութուն է իրականացնում և իրականացնելու է»,-ասել է Քասիմին:

Վերջինս նաև շեշտել է, որ աշխարհի շատ երկրներ հետևում են Իրանի քաղաքականությանը և  աջակցություն հայտնում: Նա Չավուշօղլուի ասածները որակել է որպես կառուցողականությունից հեռու խոսքեր:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Չավուշօղլուն կոչ էր արել նաև, որ  վերջ տրվի Իրանի կողմից  տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանն ուղղված նման գործողություններին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ