Պուտինի ժեստը Մեհրիբան Ալիևային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
Նամակի տեքստը մեջբերում է ԱզերԹԱջ գործակալությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ Մեհրիբան Արիֆովնա, շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում կանայք օջախի, ընտանեկան ավանդույթների և արժեքների պահապաններ են՝ արտահայտելով սեր և հավատարմություն, ջերմություն և հույս: Անկեղծ ցանկանում եմ, որպեսզի Ձեր կյանքում ավելի շատ լուսավոր և ուրախ օրեր լինեն, և որպեսզի Ձեզ ուղեկցի հաջողությունը: Առողջություն, հաջողություններ և բարեկեցություն»։