22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Եմենում խոլերայի համաճարակ է․ արտակարգ դրություն է հայտարարվել /տեսանյութ/

Յեմենում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քանի որ խոլերայի համաճարակ է սկսվել։ Կարմիր խաչից հայտնել են, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ խոլերայից 115 մարդ է մահացել։  Երկրում տիրող իրավիճակի՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքով շատ հիվանդանոցներ ավիրվել են, չկան դեղորայքային միջոցներ։ Ավելի քան 8 հազար վարակակիր կա, ամենամեծ վտանգի տակ մայրաքաղաք Սանան եւ հարակից շրջաններն են։ […]

Մելանիային ընդօրինակելով․ Ֆրանսիայի առաջին տիկինը /ֆոտո/

Այսօր Ելիսեյան պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը։ Հասարակության ողջ ուշադրությունը գամված էր Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջը։ Շատերը գուշակում էին, թե ինչպիսի տեսքով է նա ներկայանալու արարողությանը։ Եւ տիկին Բրիջիտը շատ-շատերին հուսախաբ արեց․․․ 64-ամյա տիկին Մակրոնը ոճն ընտրելիս երկար չէր մտածել եւ ընդօրինակել էր ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփին։ Վերջինը ամիսներ […]

Ֆրանսիայում մեկնարկել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը /տեսանյութ, ուղիղ/

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Այն տեղի է ունենում Ելիսեյան պալատում։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահին՝ 39-ամյա Էմանուել Մակրոնին այստեղ դիմավորել է դեռեւս գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ նրան հանձնելու նախագահի պարտականությունները։

Հռոմի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել /ֆոտո, տեսանյութ/

Հռոմի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում տուժածներ չկան։ Պայթյունը տեղի է ունեցել փոստային բաժանմունքում, տեսակետ կա, որ կարող էր պայթել ծանրոցներից կամ նամակներից մեկը։    RAI News-ի  տեղեկացմամբ, ականատեսները պատմել են, որ ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն է հնչել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։  

Կրակել են հայերի վրա՝ հազար ռուբլու համար

Օրերս ՌԴ Սամարայի հիվանդանոց են դիմել 3 հայազգի տղամարդ՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից երկուսը օգնություն են ստացել ու դուրս գրվել, երրորդը գիտակցության չգալով մահացել է, հայտնում է  volga.news-ը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հրազենային վնասվածքներ ստացածները հայ երիտասարդ տղաների էին, նրանցից ամենամեծը 23 տարեկան է։ Նրանք հրազենային վնասվածք […]

«Շատ լավ հանդիպում էր»․ ինչ են քննարկել Թրամփն ու Լավրովը

Նախօրեին Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այն տեւել է 40 րոպե, հայտնում է ТАСС-ը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ իրենք շատ լավ հանդիպում են ունեցել։ Նշվել է, որ կողմերն անդրադարձել են Սիրիայի հիմնահարցին։ Լավրովն էլ հանդիպումից հետո հայտարարել է, որ ամերիկյան կողմը «ցանկանում է համաձայնության […]

Սարսափելի մանրամասներ․ 3 տարեկան փոքրիկի են առեւանգել Ռոստովում /ֆոտո/

ՌԴ Ռոստովի շրջանում անհայտ կինն ու տղամարդը 3 տարեկան տղայի են առեւանգել։ Միջադեպը տեղի է ունեցել Ռոստովի շրջանի Մորոզովսկում, զույգը երեխային առեւանգել է այգուց։ Նշվում է, որ անհայտ կինը որոշ ժամանակ այցելելիս է եղել նույն այգի, որտեղ փոքրիկի տատիկը տանում էր նրան խաղալու եւ այս անգամ էլ մոտեցել է երեխայի տատիկին, աչքերին գազ փչել, տղամարդն […]

Դոնալդ Թրամփն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն Սպիտակ տանը, հայտնում է РИА Новости-ն։ Հանդիպման մասին տեղեկությունները հաստատել են Սպիտակ տնից, նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի կունենա Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեկս Թիլլերի հանդիպումից անմիջապես հետո։  Հանդիպումների ժամանակ կքննարկվեն Սիրիայի եւ Ուկրաինայի հիմնախնդիրները։ 

Մոսկվայում «Անմահների գունդ» երթին հայերի ու ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել /տեսանյութ/

Նախօրեին Մոսկվայում  «Անմահ գունդ» երթի ընթացքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Onkavkaz-ը։ Միջադեպը սկսել են ադրբեջանցիները, որոնք, տեսնելով Արցախի դրոշը, վրդովվել են ու կռիվ հրահրել։ Ոստիկանությունը միջամտել է եւ դադարեցրել ծեծկռտուքը։  

Լոս Անջելեսի օդանավակայանում «Բարի գալուստ» պաստառներով են դիմավորում ժամանողներին /տեսանյութ/

Հարյուրավոր ցուցարարներ տարբեր լեզուներով գրված «Բարի գալուստ» պաստառներով դիմավորում են ժամանողներին Լոս Անջելեսի օդանավակայանում, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ակցիան կազմակերպվել էր Վիրջինիա նահանգի վերաքննիչ դատարանում նախագահ Թրամփի ներգաղթյալների մուտքը սահմանափակող հրամանգրի մասին լսումներից առաջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի