27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պայթյուն բնակելի շենքում․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Վոլգոգրադ քաղաքի բնակելի շենքերից մեկում ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Ականատեսների խոսքով՝ բարձրահարկ շենքի մուտքն ամբողջովին փլուզվել ու փակվել է։

Դեպքի վայրում ներկայումս աշխատում են փրկարարները։ 

ТАСС գործակալության տվյալներով՝ պատահարի արդյունքում 2 հոգի մահացել է, կա եւս 5 վիրավոր։

Պայթյունի պատճառներն առայժմ չեն հաղորդվում, սակայն պատահարի ականատեսները հայտարարել են, որ պատահարի պահին շենքում գազի ծառայության աշխատակիցները ինչ-որ աշխատանքներ են կատարել։

Բնակիչներն էլ ասում են, որ առավոտվանից շենքում գազի հոտ է զգացվել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ