Մոսկվան մեծ շուքով պատրաստվում է մայիսի 9-ի զորահանդեսին /տեսանյութ/

Մոսկվան այս տարի եւս մեծ շուքով պատրաստվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարություններին։ Մայիսի 9-ի միջոցառումների հետ կապված՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Իսկ այս գիշեր կայացել Է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա։