01 Մարտի, Saturday, 2025
KFC

«Մենամարտ՝ ուղիղ եթերում»․ Ֆրանսիայի նախագահների հեռուստադեբատները բուռն են անցել

Նախօրեին Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ, «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը անց են կացրել վերջին հեռուստաբանավեճերը, որոնք բավական բուռն են անցել։

Դեբատը սկսել է Լե ՊԵնը, ով անմիջապես մրցակցին քննադատությունների տարափով է հեղեղել։ Ի պատասխան՝ Մակրոնը հակառակորդին մեղադրել է ստի մեջ։

Հեռուստաբանավեճերի հաղթող ֆրանսիացի հեռուստադիտողները ճանաչել են Էմանուել Մակրոնին։ BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացված Elabe հետազոտական ինստիտուտի տվյալներով՝  Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին Է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել Է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ Է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ ապրիլի 23-ին, որում Մակրոնը հավաքեց ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը:
 
Երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին:
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ