22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

72-ամյա հաղթանակ․ լավագույն կադրերը՝ Կարմիր հրապարակի զորահանդեսից /ֆոտոշարք/

Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-ամյակին նվիրված զորահանդեսը։ Комсомольская правда-ն ներկայացրել է զորահանդեսի ամենահետաքրքիր ու վառ կադրերը։              

Մոսկվայում տեղի է ունեցել հաղթանակի զորահանդեսը /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարելիցին նվիրված զորահանդեսը։ Ավանդաբար, այն ընդունել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս տարի զորահանդեսին պետք է մասնակցեին մոտ 10.000 մարդ, 114 միավոր ցամաքային տեխնիկա, 72 ինքնաթիռ ու ուղղաթիռ, սակայն եղանակային պայմանների պատճառով ավիացիան չի մասնակցել։ Շքերթին մասնակցելու ներգրավված ինքնաթիռները և ուղղաթիռները վերադարձել են տեղակայման […]

Սիրահարվեց ուսուցչուհուն, երբ 15 տարեկան էր․ Ֆրանսիայի նոր առաջին տիկինն ամուսնուց մեծ է 24 տարով /ֆոտո/

Այսօր հայտնի դարձավ Ֆրանսիայի նոր նախագահի անունը։ Նա Էմանուել Մակրոնն է՝  «Հառաջ» շարժման առաջնորդը։ Երիտասարդ, հմայիչ քաղաքական գործչի անվան շուրջ աղմուկը երկար ժամանակ է՝ չի դադարում։ Եվ պատճառը նրա կինն է․․․ Եվրոպայի ամենագրավիչ քաղաքական գործիչը ամուսնացած է մի կնոջ հետ, ով իրենից մեծ է 24 տարով։ Էմմանուել Մակրոնը երիտասարդ է, հմայիչ, նրա փիառ-թիմը հրաշալի է […]

Ֆրանսիայի նոր նախագահն Էմանուել Մակրոնն է

Նախօրեին Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը դարձել է Ֆրանսիայի նախագահ։ Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալներով՝  Մակրոնն ստացել է ընտրողների ձայների 66,06 տոկոսը։ Իսկ նրա մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը ստացել է ձայների 33,94 տոկոսը։  Լը Պենն արդեն շնորհավորել է մրցակցին վստահ հաղթանակի առթիվ ու նրան հաջողություններ մաղթել։

Պուտինի եւ Սոբչակի համատեղ ընտանեկան հանգստի տեսանյութը վաճառքի են հանել /ֆոտո/

Անհայտ անձը համացանցում աճուրդի է հանել արխիվային տեսանյութ, որում Վլադիմիր Պուտինն ու Անատոլի Սոբչակն են՝ Ֆինլանդիայում հանգստի ժամանակ։ Տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է 1992-ին, այն 12 րոպե է տեւում։ Հիշեցնենք, որ այդ տարիներին Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն էր, Պուտինը՝ նրա տեղակալը։ Կադրերում բացի Պուտինից եւ Սոբչակից երեւում են նաեւ Սոբչակի կինը՝ Լյուդիմիլա Նարուսովան, նրանց դուստրը՝ […]

Հրթիռակոծվել է դպրոցը․ կա 80 զոհ /տեսանյութ/

Տասնյակ վիրավորներ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ են։ Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է տեղի դպրոցներից մեկը, ինչի արդյունքում 80 զոհ կա եւ բազմաթիվ վիրավորներ։ Մանրամասները՝ տեսանյութում  

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ավտոճանապարհին /տեսանյութ/

Վաշինգտոնում թեթեւ ինքնաթիռի վայրէջքը հրաշքով ողբերգությամբ չի ավարտվել։ Ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել ավտոճանապարհին։ Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ հարվածել է լուսարձակին ու վնասվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Հայտնի գրողը բաժակը նետել է հաղորդավարուհու վրա /տեսանյութ/

Հայտնի գրող Միխայիլ Վելլերը РЕН ТВ հեռուստաընկերությանը հյուրընկալվելիս վրդովվել է, որ հաղորդավարն ընդհատում է իրեն եւ այնքան է բարկացել, որ բարձրախոսն ու ջրի բաժակը նետել է հաղորդավարուհու վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

Մոսկվան մեծ շուքով պատրաստվում է մայիսի 9-ի զորահանդեսին /տեսանյութ/

Մոսկվան այս տարի եւս մեծ շուքով պատրաստվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարություններին։   Մայիսի 9-ի միջոցառումների հետ կապված՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Իսկ այս գիշեր կայացել Է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա։

Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու Անկարայի պահանջը

Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը: Միջանկյալ նշենք, որ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել 8 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված