25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Մոսկվայում տեղի է ունեցել հաղթանակի զորահանդեսը /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարելիցին նվիրված զորահանդեսը։ Ավանդաբար, այն ընդունել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այս տարի զորահանդեսին պետք է մասնակցեին մոտ 10.000 մարդ, 114 միավոր ցամաքային տեխնիկա, 72 ինքնաթիռ ու ուղղաթիռ, սակայն եղանակային պայմանների պատճառով ավիացիան չի մասնակցել։ Շքերթին մասնակցելու ներգրավված ինքնաթիռները և ուղղաթիռները վերադարձել են տեղակայման վայրեր

Շոյգուն շրջել է եւ վերադարձել ՌԴ նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի մոտ ու ծանուցել նրան զորքերի պատրաստ լինելու մասին։

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են պատերազմի զոհերի հիշատակը, ապա ելույթ է ունեցել Վլադիմիր Պուտինն ու ասել, որ ՌԴ ռազմական ուժերն ունակ են դիմակայելու ամեն տեսակ ագրեսիայի։

1493916685 1493921179 1493919493 1493919776 1493919737

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ