Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 164-ի
Շրի Լանկայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, իսկ 104-ը համարվում է անհետ կորած: Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին և հարավասիական պետություններին՝ օգնություն խնդրելով բնական աղետի հետևանքների վերացման հարցում: Չինաստանը խոստացել է 2 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել:





































