16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Շատ լավ հանդիպում էր»․ ինչ են քննարկել Թրամփն ու Լավրովը

Նախօրեին Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այն տեւել է 40 րոպե, հայտնում է ТАСС-ը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ իրենք շատ լավ հանդիպում են ունեցել։ Նշվել է, որ կողմերն անդրադարձել են Սիրիայի հիմնահարցին։

Լավրովն էլ հանդիպումից հետո հայտարարել է, որ ամերիկյան կողմը «ցանկանում է համաձայնության գալ ոչ թե ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու համար, այլ կոնկրետ հարցերի լուծման համար, որոնցից մարդկանց բարօրություն է կախված»։

«Մեկ հանդիպումով մենք բոլոր խնդիրները չենք լուծի, բայց այն, որ առաջ գնալու ցանկություն կա, արդեն լավ է։ Նախագահ Թրամփը հստակ հաստատեց իր պատրաստակամությունն այն հարցում, որպեսզի փոխշահավետ, աշխատանքային հարաբերություններ ստեղծենք»,- ասել է Լավրովը։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ