21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սենատոր Մակկեյնի մոտ գլխի ուռուցք է հայտնաբերվել

Ամերիկացի սենատոր Ջոն Մակկեյնի մոտ բժիշկները գլխի ուռուցք են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է CNN-ը, բժիշկները գլխի վիրահատության են ենթարկել սոնատորին՝ արյան կուտակումը հեռացնելու համար եւ պարզել նրա հիվանդության մասին։  Այժմ 80-ամյա Մակկեյնը պատրաստվում է վիրահատության։      

Բլոգեր Լապշինին դատապարտել են 3 տարվա ազատազրկման

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հայտնում է ТАСС-ը: Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»: Նշվում է, որ բլոգերը պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է […]

11-ամյա տղան ընկերների հետ սպանել է անցորդին՝ նկատողության համար

ՌԴ Նովոսիբիրսկի ոստիկանները ձերբակալել են 3 դեռահասի եւ մեկ 11-ամյա աշակետի, որոնք մեղադրվում են մի տղամարդու դաժան սպանության մեջ։ Նրանք անցորդին այնքան են ծեծել փայտերով, որ նա մահացել է։ Պատճառը դարձել է այն, որ տղամարդը նկատողություն է արել 11-ամյա տղային։ Հարկ է նշել, որ 15 եւ 16-ամյա տղաներին ձերբակալել են, իսկ ահա գլխավոր մեղավորը՝ 11-ամյա […]

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը. «Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության […]

Գոտիների տարբեր ընկալումներ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց: Լավրովը խորքում արձագանքում էր Իսրայելի վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն Թել Ավիվը մերժում էր Սիրիայում իրանյան ներկայությունը երկարաձգող զինադադարի հաստատման վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունը: Թեհրանի ներկայությունը Իսրայելի անմիջականության մեջ սպառնալիք է […]

Ժորժ Քեփենեկյանը՝ Լիոնի քաղաքապետ

Հայազգի քաղաքական գործիչ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է ֆրանսիական Լիոն քաղաքի քաղաքապետ, գրում է Asbarez-ը: Արդեն նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը, ով նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում, հենց ինքն էր առաջադրել Քեփենեկյանի թեկնածությունը: Քեփենեկյանը զբաղեցնում էր Լիոնի քաղաքապետի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալի պաշտոնը:

Ինձ հազիվ հաջողվեց փրկվել․ Եգիպտոսի հարձակման ականատեսը մանրամասներ է պատմել

Օրերս Հուրգադայում սարսափելի միջադեպ էր տեղի ունեցել։ Ահաբեկիչը դանակով հարձակվել էր լողափին հանգստացող զբոսաշրջիկների վրա, ինչի արդյունքում երկու կին մահացան, կային վիրավորներ, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներ։ Միջադեպի ականատեսներից մի ռուս կին սարսափելի մանրամասներ է միջադեպից։ Ելենա Միխայլենկոն պատմել է, որ լողաձին պառկած էր՝ ականջակալներն ականջներին, երբ հանկարծ ուժեղ ճիչ է լսել։ «Ես ոտքի կանգնեցի, շրջվեցի, […]

Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենը պետական լեզու դարձնել՝ ՌԴ-ում վարորդական իրավունքներն ընդունելու համար

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներն ընդունվելու համար, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Այս տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, […]

Կոնգրեսականի առաջադրած՝ Թուրքիային զենք վաճառելու մասին բանաձեւի լրացումն ընդունվել է

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) առաջադրած՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի վերաբերյալ լրացումը, հանդիսանալով Ն.Պ. 2810 բանաձևի՝ 2018թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտի մաս, ընդունվել է որպես ընդհանուր օրինագծի մաս: Լրացման մեջ նշվում է. «Կոնգրեսն այն կարծիքին է, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված կիսաավտոմատ ատրճանակների վաճառքը շարունակվի […]

Հայազգի Ժորժ Քեփենեկյանը, հնարավոր է, դառնա Լիոնի նոր քաղաքապետ

Այսօր հայտնի կդառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետի անունը։ Այն կորոշի Լիոնի քաղաքային խորհուրդը։ Մեծ հնարավորություն կա, որ Լիոնի քաղաքապետ կդառնա հայազգի Ժորժ Քեփենեկյանը։ Նա այժմ  մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով քաղաքապետի առաջին տեղակալն է, հայտնում է mlyon.fr-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի