21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հուրգադայում հանցագործին վնասազերծել են Հայաստանի քաղաքացու օգնությամբ /ֆոտո, տեսանյութ/

Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ Արտագին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում։ Վերջինը տեղեկացրել է նաեւ, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու շնորհիվ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ անհայտ անձը լողալով մոտեցել էր ծովափին գտնվող հյուրանոցին եւ դանակով հարձակվել հանգստացողների վրա։ Արդյունքում […]

Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը

ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, հայտնում է  РИА Новости-ն։ Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Նշվում է, որ միավորված խմբավորման […]

ԻՊ-ը հաստատել է․ ահաբեկիչների առաջնորդը սպանվել է

«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման անդամները հաստատել են իրենց առաջնորդ Աբու Բակրա ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունները, հայտնել է “Ас-Сумария” լրատվական ծառայությունը։ Գործակալության աղբյուրներն ասել են, որ ալ-Բաղդադիին արդեն փոխարինող են գտնել։ Ահաբեկիչների նոր առաջնորդը հայտարարել է, որ իրենց նպատակը իրենց շրջանակներում ստաբիլություն պահպանելն է։   Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի սկզբից տեղեկություններ էին տարածվել, որ ալ-Բաղդադին սպանվել է։ Նրա սպանված […]

Հայտնի են 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ երրորդ ամենամյա Aurora Dialogues քննարկումների անցկացման օրերը

Հուլիսի 13, 2017թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ մի շարք այլ կարեւոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ […]

Ինչն է կապում Դոնալդ Թրամփին եւ Ալիեւի նախկին փեսային․ նրանք հանդիպել են /տեսանյութ/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսա Էմին Աղալարովը խառնված է սկանդալին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ։ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հենց Էմին Աղալարովն է կազմակերպել հանդիպում ռուս փաստաբանի հետ, ով իբր կոմպրոմատ ունի Հիլարի Քլինթոնի հետ, գրում է NovostiNK.ru-ն։  Թրամփի որդին համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն […]

Ո՞ւմ է թաքցնում Պուտինն իր մեքենայում․ պաշտոնական վարկածին չեն հավատում /տեսանյութ/

Համացանցում մեծ աղմուկ է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեսանյութը։ Նախագահը Վալաամ կղզի էր մեկնել, Վալաամի վանք գնալիս Պուտինն ինքն է վարել մեքենան: Իջնելիս Պուտինը բացել է մեքենայի հետեւի դուռը, այդ ժամանակ էլ կարճ ժամանակով էլ հնարավոր է եղել տեսնել ուղեւորին։ Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել, թե ով էր նստած նախագահի մեքենայում: Լրագրողների հարցին, թե ով […]

Ինտերպոլը մերժել է Եվրախորհրդարանի անդամի ձերբակալության մասին Ադրբեջանի դիմումը

Ինտերպոլը մերժել է Չեխիայից Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինայի ձերբակալության մասին Ադրբեջանի դիմումը: Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, պաշտոնական Բաքուն մեղադրել էր Յարոմիր Շտետինինային ու նրա երկու գործընկերներին՝ Ֆրանկ Էնգելին Լյուքսեմբուրգից և Էլենի Թեոհարուսին Կիպրոսից,  նրանում, որ նրանք Ադրբեջանի օրենքներն են խախտել՝ փետրվարին գնալով Արցախ, որտեղ եվրախորհրդարանի պատգամավորները դիտորդի կարգավիճակում մասնակցում էին հանրաքվեին։ Նշվում է, […]

Համանախագահները աշնանը, հնարավոր է, այցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների նախագահների սպասվող հանդիպումից հետո, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին։ Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ «Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն […]

ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր /տեսանյութ/

ԱՄՆ Միսսիսիպի նահանգում ռազմական КС-130 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 16 հոգի է մահացել։ Նշվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում, պայթուցիկը եղել է հենց ինքնաթիռի մեջ։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։

Հրդեհ Մոսկվայի «Ռիո» առեւտրի կենտրոնում․ կան վիրավորներ /տեսանյութ/

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մոսկվայի «Ռիո» աեւտրի կենտրոններից մեկում։ Հրդեհի արդյունքում 14 հոգի վիրավորվել է, նրանք հիվանդանոցում են։ Նրանց թվում մանկահասակ երեխա կա։ Առեւտրի կենտրոնից ավելի քան 3 000 հոգի է տարհանվել։ Թե որն է եղել հրդեհի պատճառը, առայժմ չի նշվում։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի