28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի և Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանը հեռախոսազրույցների մասին մանրամասներ է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստում։ Թրամփի հետ 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Կատարի ճգնաժամը։ Էրդողանը Թրամփին հայտնել է, […]

Եղանակային սարսափ Մոսկվայում․ հեղեղների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

Մոսկվայում եղանակային պայմանների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Հեղեղները քաղաքը կաթվածահար են արել, հետաձգվել են ինքնաթիռների չվերթները։ Մանրամասները՝ տեսանյութում

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնություններին

Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ ընդունել է Գերմանիայում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագիծը,, հայտնում է Deutsche Welle-ն։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226-ը։ 4 հոգի ձեռնպահ է մնացել։  Հետաքրքրական է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել այս օրինագծին։ Նա հայտարարել է, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է։

Հայ տղամարդը Փարիզում փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ հավաքված մարդկանց

Փարիզում հայազգի 43-ամյա տղամարդը փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ հավաքված մարդկանց: Բարեբախտաբար, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել, իսկ տղամարդը ձերբակալվել է, գրում է ibtimes.co.uk-ն։ Աղբյուրը նշում է, որ հայկական ծագում ունեցող տղամարդը սկզբում փախել էր դեպքի վայրից, սակայն ոստիկաններին հաջողվել է գտնել ու ձերբակալել նրան։ Նա հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում […]

ԱՄՆ Պետդեպն արգելել է 6 մահմեդական պետությունների քաղաքացիների մուտքը երկիր

ԱՄՆ-ի Պետդեպը նոր պահանջներ է մտցրել վիզա տալու հարցում։ Այսուհետ, 6 մահմեդական երկրների քաղաքացիներին արգելվում է ԱՄՆ մուտքի վիզա տրամադրել։ Այդ երկրներն են՝ Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Յեմեն։ Սակայն եթե նրանք կարողանան ապացուցել, որ ԱՄՆ-ում մոտ ազգականներ ունեն կամ գործնական կապեր, հնարավոր են բացառություններ, հայտնում է newsru.com-ը։ Մոտ ազգականների շրջանակը ներառում է ծնողներին, քույր-եղբայրներին, […]

Վատիկանի գանձապետը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ

Ավստրալիայի ոստիկանությունը մեղադրում է Վատիկանի գանձապետի պաշտոնը զբաղեցնող, Ավստրալիայի կարդինալ Ջորջ Փելին անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ։ Ոստիկանությունից հայտնել են, որ ճշտել են, որ խոսքը վերաբերում Է բազմաթիվ դրվագների, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում: Կարդինալնայժմ ապրում Է Հռոմում, նա պետք է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:  Ոստիկանությունը Փելի նկատմամբ հետաքննությունն սկսել է  անցյալ տարվա […]

Հայաստանը բաց է ԱՄՆ-ի հետ գործընկերության հետագա խորացման համար

Քարնեգի հաստատության եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին տասնամյակներում կերտել են հայ-ամերիկյան հարաբերությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն՝ պատմություն, որն առնվազն մի քանի անգամ ավելի է քան Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների քարորդ դարի պատմությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր […]

Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Այս մասին Ստրասբուրգից «Արմենպրես»-ին հաղորդեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Ընդ […]

Մոսկվայում հայ գործարարի են գնդակահարել

Մոսկվայում սպանվել է ռուսական խոշոր «Кап-строй» շինարարական ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանը։ 58-ամյա հայ գործարարին գնդակահարել են իր իսկ գրասենյակի դռների մոտ, հայտնում  zanews.ru-ն։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը կրակել է գործարարի վրա, գնդակը դիպել է նրա սրտին։ Աշխատակիցներն Աբգարյանին անմիջապես մոտակա հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա արդեն մահացած է եղել։  Փաստի առթիվ քրական գործ է հարուցվել, դեպքի վայրում […]

«Հայկական հնդկահավը»՝ բաքվեցիների հիստերիայի պատճառ /տեսանյութ/

«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռում, որն իրականացրել է Մոսկվա-Բաքու չվերթը, միջադեպ է տեղի ունեցել։ Ուղեւորներից մեկին խիստ վրդովվեցրել է մատուցվող ճաշացանկը՝ նրանց առաջարկել են հայկական ձևով պատրաստված հնդկահավ։ Ուղևորները բարկացած դիմել է բորտուղեկցորդուհուն՝ նրան նկարահանելով ու հարցնելով, թե արդյոք նա գիտի՞՝ ուր են իրենք ուղևորվում։ «Ինչու է Ադրբեջան կատարվող ավիաչվերթում առաջարկվում նման սադրիչ անվամբ ուտեստ»,- հարցրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված