22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Թրամփի դիմակով հանցագործները բանկոմատներ են թալանել /տեսանյութ/

Իտալիայում 26 եւ 30 տարեկան եղբայրների են ձերբակալել, ովքեր բանկոմատներ էին թալանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակներով։ Նրանք ավելի քան 100 հազար եվրո են առեւանգել տարբեր բանկոմատներից։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել եղբայրներին՝ Վիտտորիոյին եւ Իվանին, նրանք այժմ ձերբակալված են։

ԱՄՆ-ը կրկին խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ստորագրել Կոնգրեսի կողմից նախապատրաստված օրենքի նախագիծը, որը խստացնելու է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը. «Վարչակազմն աջակցում է Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը, մասնավորապես՝ այս պատժամիջոցները», հայտնում է Ամերիկայի ձայնը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին օրենքի ուժ տվող նախագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ […]

Ավտոբուսը քարշ է տվել դռների մեջ արգելափակված 4-ամյա աղջկան /տեսանյութ/

ՌԴ Նորիլսկ քաղաքում ավտոբուսի վարորդի անուշադրության պատճառով քիչ է մնացել՝ մեծ ողբերգություն տեղի ունենա։ 4-ամյա աղջնակը արգելափակվել է ավտոբուսի դռների արանքում, եւ վարորդը, չնկատելով, մի քանի մետր քարշ է տվել երեխային։  Երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։      

Ահաբեկչություն Քաբուլում․ կա 24 զոհ /ֆոտո/

Քաբուլում այսօր վաղ առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 24 խաղաղ բնակիչ է զոհվել, կա 42 վիրավոր, հայտնում է 1TV-ն։   Մահապարտը մեքենայով պայթեցրել է ինքն իրեն։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի փոխնախագահներից մեկի տան մոտ։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։  

Մահացել է ԽՍՀՄ հայտնի մեծահարուստ Արտյոմ Տարասովը /տեսանյութ/

68 տարեկանում կյանքից հետացել է ԽՍՀՄ ամենահայտնի գործարարներից մեկը՝ Արտյոմ Տարասովը։ Նա հայտնի դարձավ 80-ականներին, երբ դարձավ  ԽՍՀՄ առաջին օրինական միլիոնատերը։  Թե որն է եղել Տարասովի մահվան պատճառը, չի նշվում։ Հարկ է նշել, որ Տարասովը ծնվել է 1950 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում: Հոր կողմից Տարասովը ծագում է Տարասովների հայ վաճառականների ընտանիքից:

Ինչ են քննարկել Ալիեւն ու Պուտինը /տեսանյութ/

Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։  Նախագահները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը։  Մանրամասները՝ տեսանյութում    

Թրամփն ու Պուտինը գաղտնի հանդիպե՞լ են զուգարանում․ Լավրովը պարզաբանել է /տեսանյութ/

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի հանդիպման մասին Համբուրգում։ Ընդ որում՝ նշվել էր, որ նախագահները գաղտնի հանդիպել էին զուգարանում։ Այս լուրերը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես կարծում էի, որ մեծ մարդիկ ամեն ինչ հասկանում են։ Այդուամենայնիվ, ես անընդհատ լսում եմ լուրջ լրատվամիջոցների […]

Մերկ կինը ներխուժել է Պորոշենկոյի եւ Լուկաշենկոյի հանդիպմանը /տեսանյութ/

Կիեւում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը հանկարծակի ակտիվիստուհի է ներխուժել եւ մերկացրել կրծքերը։  Երիտասարդ ակտիվիստուհու կրծքերին գրված է եղել «ապրիր, Բելառուս»։ Միջադեպը Լուկաշենկոյի դեմքին թեթեւ ժպիտ է առաջացրել, մինչեւ Պորոշենկոն ոչ մի կերպ չի արձագանքել դրան։ Աղջկան դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։

Պուտինն ու Ալիեւը այսօր կհանդիպեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն այսօր երեկոյան՝ Սոչիում։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ «Այսօր երեկոյան Սոչիում տեղի կունենա աշխատանքային շփում Պուտինի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ»,- ասել է Պեսկովը:  

Հունաստանում, նախնական տվյալներով, հայեր չեն տուժել

Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով հայեր չեն տուժել։ Այս մասին քիչ առաջ Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ըստ armemb.gr-ի նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-գրել է նա: Հիշեցնենք, որ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում՝ թուրք-հունական սահմանին։ Հիմնական հարվածը հասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի