21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Չիկագոյում հրաձգության շարքի հետեւանքով 6 մարդ է զոհվել

Վեց մարդ զոհվել է, 33 մարդ վնասվածքներ ստացել շաբաթից կիրակի 13 ժամում Իլինոյս նահանգում Չիկագոյում տեղի ունեցած միմյանց չկապված հրաձգության մի քանի դեպքերի հետեւանքով: Մեկ օրվա մեջ Չիկագոյում հրաձգության 10-ից ավելի միջադեպ է գրանցվել:

Կրասնոյարսկում արտակարգ դրություն է հայտարարվել

 Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում գրանցվել են ուժեղ տեղումներ, որոնք, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, շարունակվելու են ևս մեկ շաբաթ: Հորդառատ անձրևը սիբիրյան այս քաղաքը վերածել է իսկական Վենետիկի, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Բարսելոնի ահաբեկչությունից հետո 7-ամյա տղա է անհետացել․ Ավստրալիայի վարչապետ

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ Բարսելոնում ահաբեկչությունից հետո անհետացել է ավստրալացի 7-ամյա մի տղա՝ Ջուլիան Քադմանը։ Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald-ը։ Նրա խոսքով՝ Ջուլիանի ճակատագրի հետ կապված լուրջ մտավախություններ կան։ Վերջինի մայրը տուժել է ահաբեկչության ժամանակ եւ հիվանդանոց տեղափոխվել։ «Կա մի փոքրիկ ավստրալացի տղա, որի մայրը ծանր վիրավոր է, եւ […]

Լոնդոնի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել

  Լոնդոնի Սաութենդ օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկանում ենք  Life.ru-ից։  Դեպքի վայր են մեկնել հրշեջներն ու իրավապահները։ Պայթյունի հետևանքով տուժածների մասին առայժմ լուրեր չեն  հաղորդվել:    

Մեքսիկայում ձերբակալվել է կանանց հանցախմբի պարագլուխը

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ ձերբակալվել է կանանց հանցախմբի պարագլուխը։ Այդ հանցախումբն է պատասխանատու  կարիբյան Կանկուն քաղաքում տեղի ունեցող բռնությունների մեծ մասի համար։ Լետիցիա Ռոդրիգեսին ձերբակալել են Պուեբլա կենտրոնական նահանգում։ Մեքսիկայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը վերջին ամիսներին բռնության էպիկենտրոն էր դարձել: Հունվարին Կանկունում հանցագործները հարձակվել էին դատախազության վրա, սպանելով չորս մարդու։

Սեւան Նիշանյանը` թուրքական իշխանության նոր ստորությունից

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը սոցկայքերում նոր գրառում է կատարել։ Սեւան Նիշանյանը գրել է, թե թուրքական իշխանությունները որեւէ բան գտնել չկարողանալով՝ սառեցրել են իր բանկային հաշիվը։ «Մի բանկային հաշվում սեւ օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ»,-գրել է Սեւան Նիշանյանը։ Նշենք․ որ Սեւան Նիշանյանը թուրքական […]

Ամերիկյան պատժամիջոցները կարող են անուղղակի վնասել Հայաստանին /տեսանյութ/

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա. «Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի […]

Դուբայում հրդեհվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկը /տեսանյութ/

այս գիշեր հրդեհվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկը։ Դուբայում գտնվող շինությունը 79 հարկանի է։ Հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում ու արագ սկսել վեր բարձրանալ։ Հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց տանիքի։ Մանրամասները՝ տեսանյութում

Մերկելը Եվրամիությունից պահանջում է դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը

Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Այհան Զեյթինօղլուն հայտարարել է, թե Գերմանիան ամեն ջանք գործադում է՝ Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը սառեցնելու համար: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքը այս մասին գրում է. «Նախօրեին Անգելա Մերկելը նամակով դիմել էր Եվրահանձնաժողովին՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Սակայն հիասթափության արժանանալով՝ հիմա էլ պահանջում է իր առաջնորդած […]

Թրամփը ցանկանում է փոխել «գրին քարտ» ստանալու կանոնները

Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ «Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի