22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Սեւան Նիշանյանը` թուրքական իշխանության նոր ստորությունից

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը սոցկայքերում նոր գրառում է կատարել։

Սեւան Նիշանյանը գրել է, թե թուրքական իշխանությունները որեւէ բան գտնել չկարողանալով՝ սառեցրել են իր բանկային հաշիվը։ «Մի բանկային հաշվում սեւ օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ»,-գրել է Սեւան Նիշանյանը։

Նշենք․ որ Սեւան Նիշանյանը թուրքական բանտից արձակուրդ էր գնացել եւ չէր վերադարձել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հունական իշխանությունները նրան ժամանակավոր բնակության իրավունք են տվել։

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։

Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ