21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

«Իրմա» փոթորիկը ոչնչացրել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը /տեսանյութ/

Սան Մարտին կղզու արքայադուստր Յուլիանայի անվան օդանավակայանը համարվում էր աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը, քանի որ այստեղ ինքնաթիռները բառացիորեն մարդկանց գլխի վրայով էին թռչում։ «Իրմա» փոթորիկն ամբողջովին ոչնչացրել է այդ օդանավակայանը։ Ոչնչացվել են թե օդանավակայանի շենքը, թե ինքնաթիռները։   

Տիգրականակերտում պղծվել է հայկական եկեղեցին /ֆոտո /

Armenian Weekly-ին լուսանկարներ է հրապարակել, որոնք հանդեսին տրամադրվել են գաղտնի կերպով։ Լուսանկարներում Տիգրանակերտի (Դիարբեքիր) Հայ առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին է։ Այն փակ է թուրք-քրդական բախումների պատճառով։ Եկեղեցին թեեւ վերջերս վերանորոգվել էր, սակայն լուսանկարներում, որոնք արվել են մոտ երկու ամսի առաջ, երեւում է, որ այն պղծվել է ու վնասվել։      

Կանայք ծեծել են իրար դպրոցական ավտոկայանատեղիում՝ երեխաների աչքի առաջ /տեսանյութ/

Երկու մայրիկներ ծեծել են իրար դպրոցի ավտոկայանատեղիում՝ երեխաների աչքի առաջ։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանում։ Կանայք վեճի են բռնվել մեքենան կայանելու տեղի համար ու սկսել են ծեծել իրար։ Կանանցից մեկի դուստրը փորձել է բաժանել կռվողներին, սակայն ապարդյուն։        

Ավերիչ «Իրմա»-ն․ փոթորիկը Կարիբյան 2 կղզի է բնաջնջել, կան զոհեր եւ վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/

Ավերիչ «Իրմա» փոթորիկը բնաջնջել է Կարիբյան երկու կղզի՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը։ Այս փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ամենահզոր փոթորիկն են անվանում։  295կմ/ժ արագությամբ շարժվող փոթորիկն ունի վտանգի ամենաբարձր՝ 5-րդ մակարդակ, այն արդեն 7 հոգու կյանք է խլել, ավիրել կղզիների գրեթե բոլոր շինությունները։ Ավերիչ այս փոթորիկը նախքան Կարիբյան կղզիները, անցել է Պուերտո Ռիկոյով, որի բնակչության կեսից ավելին մնացել է […]

Անգելա Մերկելի ուղղությամբ պոմիդորներ են նետել /տեսանյութ/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «պոմիդորային հարձակման» է ենթարկվել։ Նախընտրական հանդիպման ժամանակ մարդիկ նախ սկսել են սուլել կանցլերի ելույթի ժամանակ, ապա նրանցից մի քանիսը պոմիդորներ են նետել Մերկելի ուղղությամբ։ Այս ամենին Մերկելը միայն ժպիտով է արձագանքել։ Մանրամասները՝ տեսանյութում

Նեւայից հայաստանցու դի են դուրս բերել

Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքում Նեվայից հայ տղամարդու դի են դուրս բերել, հայտնում է Nevnov.ru-ն: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ է: Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, 2 բջջային հեռախոս և գնացքի տոմս: Մահվան հանգամանքները պարզվում են։

Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի Միացյալ Նահանգների բազմաթիվ կինոթատրոններում, նաև «ըստ պահանջի» հասանելի կլինի 2017 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ: Ի տարբերություն այս թեմայով նկարահանված մյուս ֆիլմերի, այն ավելի հարմար է մերօրյա օտար հանդիսատեսների համար: Փաստագրական ֆիլմը, որը կրում է «Ցեղասպանության ճարտարապետները» վերնագիրը և «Ժխտվող […]

Եթե ՌԴ-ն աջակցի շեյթաններին, ես դեմ կլինեմ․ Քադիրովը զգուշացրել է /տեսանյութ/

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ինստագրամի իր էջում տեղադրված տեսանյութում հայտարարել է, որ եթե «Ռուսաստանը շարունակի աջակցել շեյթաններին, որոնք հանցագործություններ են կատարում, ես դեմ դուրս կգամ նրա այդ դիրքորոշմանը»։ Քադիրովը նման հայտարարություն արել է՝ անդրադառնալով Մյանմայում մահմեդականների սպանություններին։ Խոսքը մասնավորապես ռոհինջի ներկայացուցիչների մասին է։ Նշենք նաեւ, որ նախօրեին Մոսկվայում Մյանմայի դեսպանատան դիմաց հարյուրավոր մահմեդականներ ակցիա են իրականացրել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի