19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայատարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։ Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ` ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը […]

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Tweede Kamer-ը, նախօրեին ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին երկու բանաձեւերը, գրում է NLTimes-ը։  Բանաձեւերում ասվում է, որ Tweede Kamer-ը «ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը» եւ որ  Նիդեռլանդների պետքարտուղարը պետք է ապրիլին ներկա գտնվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում:

Կրակոցներ դպրոցում․ զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

17 հոգի զոհվել, 15-ը վիրավորվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Ֆլորիդա նահանգի Պարկլենդի միջին դպրոցի նախկին աշակերտը զինված մտել է դպրոց ու կրակահերթ բացել։  19-ամյա Նիկոլաս Քրուզին ձերբակալել են դեպքի վայրից մի քանի մղոն հեռավորության վրա։ Նշվում է, որ նա կոնկրետ թիրախ չի ունեցել, կրակել է՝ ում պատահի։ Թե ինչն է դարձել նման արարքի […]

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից:   Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս […]

Նախկին նախարարի ահռելի առանձնատունը՝ մի քանի լողավազաններով /ֆոտո/

Լուրջ սկանդալ է հասունացել Դաղստանում։ Պատճառը կրթության նախկին նախարարի առանձնատունն է։ Պետական պաշտոնյայի համար այն չափից դուրս շքեղ է։ Նշենք, որ կոռուպցիայի կասկածանքով Շահաբաս Շահովը ձերբակալվել է, տեղափոխվել Մոսկվա։ Իսկ նրա ձերբակալությունից հետո համացանցում են հայտնվել նրա «ոսկե դղյակի» լուսանկարները։    Առանձնատունը ոսկեզօծ է, թանկարժեք նկարներով ու քանդակներով, մի քանի լողավազաննեով, շքեղ կահույքով։     […]

Հրապարակվել են Սահակաշվիլուն ձերբակալելու կադրերը /տեսանյութ/

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են նրան ձերբակալում։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են դիմակավորված ուժայինները ներխուժում իեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սաակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան։ Երեւում է, թե ինչպես է նրանցից մեկը բռնել […]

Սահակաշվիլին արտաքսվել է Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին արտաքսվել է Լեհաստան։ Նա այնտեղից էր ապօրինի կերպով ժամանելՈւկրաինա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական սահմանապահ ծառայության պետի օգնականը, գրում է  РИА Новости-ն։ Ըստ որոշ աղբյուրների՝ քաղաքական գործիչը Լեհաստան է մեկնել 4-րդ չվերթով՝ Կիևի ժամանակով 16:00-ին: Աղբյուրները նաև պնդում են, որ սա ոչ թե արտաքսում է, այլ ապօրինի […]

Համացանցում հայտնվել է Ան-148 ուղևորատար օդանավի կործանման տեսանյութը

Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: 26-րդ վայրկյանին երեւում է պայթյունը, որից հետո ինքնաթիռը թռչում է ևս մի քանի մետր և ընկնում է: Հիշեցնենք, որ Մոսկվայից Օրսկ թռչող ինքնաթիռի կործանման հետեւանքով 71 հոգի է մահացել, այդ թվում՝ երկու հայ։

Մերձմոսկվայում ինքնաթիռ է կործանվել․ զոհերի թվում հայեր կան /ֆոտո, տեսանյութ/

Նախօրերին ողբերգական ավիավթար է տեղի ունեցել Մերձմոսկվայում։ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերւթյան Ան-148 օդանավը, որը Դոմոդեդովո օդանավակայանից իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, վայր է ընկելմ երձմոսկովյան Ռեմենսկոյ շրջանի Ստեպանովսկոյե գյուղի մոտ։ Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ։ Ցավոք, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։  Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռում գտնվողների ցանկը, որից պարզ է […]

ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը Սիրիայում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «2011 թ-ից Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ունեն նաև տնտեսական պատճառներ… 2018 թ-ի փետրվարի 8-ին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդեցին,որ մեկ օր առաջ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում ռմբակոծաման է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխարհազորայիններին,որի արդյունքում սպանվել է 100-ից ավել մարդ…Դրանից հետո ԱՄՆ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի