19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանում գտել են անհայտ կորած հայ գործարարի դին

ՌԴ Ստավրոպոլի մարզի Նովոպավլոսկ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվել է ավելի վաղ անհայտ կորած հայ գործարար Գևորգ Բազինյանի դին, այս մասին գրում է rusarminfo.ru կայքը: ՌԴ քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունից հայտնել են, որ մահացածի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են բռնի մահվան հետքեր, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահացածը Գևորգ Բազինյանն է։ Հայտնի է, որ 64-ամյա հայ […]

Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։ Թուրքական «Olay.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով։ Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն […]

ԱՄՆ-ում վիզաների հետ կապված խարդախության մեղադրանք է առաջադրվել երեք հայերի

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայզգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նյու Յորքի Արեւելյան շրջանում երեք անձանց առաջադրվել է մեղադրանք երկար տարիներ վիզաների հետ խարդախություն իրականացնելու համար, որի միջոցով վերջիններս անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տեղափոխել Միացյալ Նահանգներ: Դրա […]

Ռուսաստանում կրպակի հրդեհի հետեւանքով հայ տղամարդ է մահացել (տեսանյութ)

Ռուսաստանում՝ Ռյազան քաղաքի Չկալով փողոցի վրա, կրպակ է հրդեհվել, ինչի հետեւանքով հայ տղամարդ է մահացել։ Կրպակը նրան էր պատկանում։ ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը եւ մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր […]

Գերմանիայի նոր կառավարությունը ԵՄ-ին առաջարկելու է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

Գերմանիայոմ ձևավորվելիք կոալիցիոն կառավարությունը հանդես է գալու Թուրքիայի  Եվրամիության անդամակցության բանակցությունները սառեցնելու օգտին: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հարցի վերաբերյալ նման տեսակետ է հայտնվել Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների կողմից կազմված կոալիցիոն համաձայնագրի նախագծում: Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք քաղաքականության մասին բաժնում մասնավորապես ասվում է. «Թուրքիան Գերմանիայի կարևոր դաշնակիցն ու ԵՄ-ի հետ բազմակողմանի […]

Աֆրինում մնացած վերջին հայը

Սիրիայի Աֆրին քրդաբնակ քաղաքի վրա 19 օր շարունակվող թուրքական հարձակումը այնտեղ բնակվող վերջին հային՝ Հարութ Գևորգին հիշեցնում են ցեղասպանության ժամանակները: Այս մասին Գևորգն ասել է «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում: 61-ամյա Գևորգի ընտանիքը մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանությունից: Բռնագաղթվել է նախ Սիրիայի ներկայիս Ազազ շրջան, ապա՝ Աֆրին: 50 տարի առաջ Աֆրին եկած Գևորգը զբաղվում է […]

Միկոյանի զարմանալի դիտողությունը Նիքսոնին՝ Թուրքիայում հայերի իրավունքների մասին

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցելության ժամանակ: […]

Սպանված ռուս օդաչուի մարմինը տեղափոխվել է Մոսկվա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ռոման Ֆիլիպովի մարմինը,ով փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝Իդլիբում թրքամետ “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուն էր և ինքնասպան էր եղել՝ահաբեկիչների ձեռքում չհայտնվելու համար,արդեն Մոսկվայի”Չկալովսկի” օդանավակայանում է… Ըստ լավատեղյակ աղբյուրների,Ֆիլիպովի մարմինը Մոսկվա է տեղափոխվել դեռ փետրվարի 5-ին…ՌԴ է տեղափոխվել նաև կործանված ինքնաթիռի բեկորների որոշ […]

Էրդողանի այցը Վատիկան և Իտալիա ուղեկցվել է բողոքի ցույցերով (լուսանկարներ)

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ 24 ժամով արգելվել էր հանրահավաքների կազմակերպումը, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ կարողացել են բողոքի ցույց իրականացնել։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ ցուցարարները, իրենց ձեռքերում պահելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, բողոքել են Թուրքիայի գործողություններից Աֆրինում, որտեղ տեղի քրդական ուժերի դեմ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։ Բողոքի […]

Սիրիայում երկու հայ է վիրավորվել

Նախօրեին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը։ Ինչպես տեղակացնում է «Գանձասար» պարբերականը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, հրթիռակոծության ժամանակ 2 հայեր են վիրավորվել։ Ղութայի որեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի