15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Նեապոլում 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ձյուն է եկել /տեսանյութ/

Իտալիայում անոմալ եղանակ է, սառնամանիքը կաթվածահար է արել բազմաթիվ բնակավայրեր։ Նեապոլում վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է եկել, ինչի հետեւանքով քաղաքի օդանավակայանը փակվել է, չեն գործում ուսումնական հաստատությունները։ Սոցկայքերը ողողվել են նեապոլցիների հրապարակած լուսանկարներով։ Չնայած ցրտերին՝ մարդիկ ոգեւորված են, քանի որ ձյուն վերջին անգամ այստեղ տեղացել էր 1956 թվականին։   

Իսրայելը քրիստոնյա աշխարհի հետ կամուրջներն այրում է. «Haaretz»-ի վերլուծաբան

Որոշումներ կայացնողները մշտապես անտեսում են քաղաքական, կրոնական եւ դիվանագիտական խնդիրների զգայունությունը ` փորձելով լուծել Երուսաղեմի քրիստոնեական համայնքին վերաբերող խնդիրները: ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Haaretz» թերթի վերլուծաբան Նիր Հասոնը: Եկեղեցու մուտքի մոտ հանդիպել են երեք համայնքների ղեկավարներ՝ ուղղափառ հույն պատրիարքը, հայ պատրիարքը եւ Սուրբ Հողի կաթոլիկ պահապանը: Նրանք մաքրել են մուտքը զբոսաշրջիկներից եւ փակել […]

Համացանցում քննարկում են Քադիրովի ու Մեդվեդեւի սելֆին /ֆոտո/

Համացանցում բուռն արձագանք է գտել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նոր սելֆին։ Այն հրապարակել է Քադիրովն ու գրել․ «Ես հեռախոսն էի պահել, իսկ Դմիտրի Անատոլեւիչը սեղմեց կոճակը։ Սելֆի Գրոզնիից։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ աջակցում է Չեչնիայի առաջ ծառացած խնդիրների լուծումը»։

Սառնամանիքներ Հռոմում․ դպրոցները փակվել են, փողոցները դատարկ են /ֆոտո/

Հռոմի բնակիչներն այս առավոտ արթնացել են ձյան տակ թաղված քաղաքում։ Անակնկալ ձյունը եւ սառնամանիքը քաղաքը կաթվածահար են արել, մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, ուսումնական հաստատությունները փակվել են։      Ձյան բարձրությունը 5 սմ է, եղանակը զրոյից ցածր է, ինչը Հռոմի համար իսկական սառնամանիք է։ Ձյունը Հռոմի համար չափազանց հազվադեպ երեւույթ է։  

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի

Քրիստոնեության սրբագույն կոթողներից մեկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի։ Եկեղեցու երեք՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հույն Օրթոդոքս եկեղեցու առաջնորդները այսպիսով բողոքում են Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկված մի օրենքի նախագծի դեմ, որով նախատեսվում է, որ Իսրայելի կառավարությունը կարող է կոնֆիսկացնել եկեղեցապատկան հողերը։ Սուրեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջից

Ծնողները փախել են այրվող տնից՝ ներսում թողնելով 3 երեխաներին

Երեք երեխա, այդ թվում՝ նորածին տղա, մահացել են Սվերդլովսկի շրջանի առանձնատներից մեկում տեղի ունեցած հրդեհի արդյունքում։ Նշվում է, որ երբ տանը հրդեհ է բռնկվել, ծնողներին հաջողվել է փախչել՝ տանը թողնելով երեք փոքրիկներին։  Հրդեհի բռնկման պահին տանն են ծնողներն ու 4 երեխաները։ Ավագ դուստրն ու ծնողները փախել են այրվող տնից, փոքրիկները մնացել են տանն ու մահացել։ […]

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է AP- ն: Փաստաթղթերը, որոնց հեղինակը Յոել Ֆորդեվինդն է, խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել: Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բարձր ենք գնահատում բարեկամ […]

Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այս հինգշաբթի (փետրվարի 22) օրը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը: «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը անդամ Ջոել Ֆորդևինդ ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի […]

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ […]

ԱՄՆ-ում սպասում են հայ պատգամավորներին

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը. «Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի