Իսրայելը քրիստոնյա աշխարհի հետ կամուրջներն այրում է. «Haaretz»-ի վերլուծաբան
Որոշումներ կայացնողները մշտապես անտեսում են քաղաքական, կրոնական եւ դիվանագիտական խնդիրների զգայունությունը ` փորձելով լուծել Երուսաղեմի քրիստոնեական համայնքին վերաբերող խնդիրները: ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Haaretz» թերթի վերլուծաբան Նիր Հասոնը:
Եկեղեցու մուտքի մոտ հանդիպել են երեք համայնքների ղեկավարներ՝ ուղղափառ հույն պատրիարքը, հայ պատրիարքը եւ Սուրբ Հողի կաթոլիկ պահապանը: Նրանք մաքրել են մուտքը զբոսաշրջիկներից եւ փակել են ծանր դռները», – գրում է հեղինակը:
Հեղինակը քրիստոնյա առաջնորդների՝ Սուրբ Հարություն տաճարը փակելու որոշումը, որը կապված է նրանցից քաղաքային հարկ գանձելու քաղաքային իշխանությունների որոշման հետ, պատմական իրադարձություն է անվանում:
Նրա խոսքով՝ եկեղեցիների ղեկավարների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք տարբեր կողմերից ճնշումների, մասնավորապես՝ Իսրայելի, պաղեստինցի հավատացյալների, եկեղեցական կառույցների, ուխտագնացների եւ երաշխավոր երկրների (Հորդանան, Հունաստան, Հայաստան եւ Վատիկան) հետեւանքով անտանելի վիճակում են գտնվում:
Նիր Հասոնը կարծում է, որ եկեղեցու ղեկավարները ավելի շատ մտահոգված են ոչ թե քաղաքապետ Նիր Բարկատի որոշումից՝ եկեղեցիներից քաղաքային հարկի գանձման մասին, այլ Կնեսեթի անդամ Ռախել Ազարիայի կողմից ներկայացված օրինագծից, որը թույլ է տալիս հողերի սեփականազրկություն, որոնք պատկանել են եկեղեցիներին եւ վաճառվել են անշարժ գույքի մասնավոր ընկերություններին:
Հեղինակը հարց է ուղղում՝ ինչ կասեր Իսրայելը, եթե այլ երկրում սինագոգների ունեցվածքի վերաբերյալ նման քայլի դիմեին: Եթե օրենքն ընդունվի, ով կցանկանա եկեղեցիների հետ բիզնես անել, իմանալով, որ այն հողը, որը նա գնում է, վաղը կարող է սեփակազարկվել:
«Յուրաքանչյուր ոք, ով գործ ունի այս օրենքի հետ, ներառյալ այն ստեղծողները, շատ լավ գիտեն, որ իր ներկայիս ձեւով այն Կնեսեթում անցնելու հնարավորություն չունի: Այն այնքան սահմանադրական սկզբունքներ է խախտում, որ հեշտությամբ կարող է անվավեր համարվել Գերագույն դատարանում: Օրենքը կոչված է կառուցապատողների եւ բորսայի խաղացողների համար սպառնալիք դառնալ, ուստի նրանք գործարքները կկնքեն կառավարության հետ: Միեւնույն ժամանակ, հարցն այն է, արդյոք Իսրայելն այսպես է ցանկանում շփվել քրիստոնեական աշխարհի հետ », – գրում է հեղինակը: