22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ծնողները փախել են այրվող տնից՝ ներսում թողնելով 3 երեխաներին

Երեք երեխա, այդ թվում՝ նորածին տղա, մահացել են Սվերդլովսկի շրջանի առանձնատներից մեկում տեղի ունեցած հրդեհի արդյունքում։ Նշվում է, որ երբ տանը հրդեհ է բռնկվել, ծնողներին հաջողվել է փախչել՝ տանը թողնելով երեք փոքրիկներին։  Հրդեհի բռնկման պահին տանն են ծնողներն ու 4 երեխաները։ Ավագ դուստրն ու ծնողները փախել են այրվող տնից, փոքրիկները մնացել են տանն ու մահացել։ […]

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է AP- ն: Փաստաթղթերը, որոնց հեղինակը Յոել Ֆորդեվինդն է, խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել: Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բարձր ենք գնահատում բարեկամ […]

Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այս հինգշաբթի (փետրվարի 22) օրը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը: «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը անդամ Ջոել Ֆորդևինդ ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի […]

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ […]

ԱՄՆ-ում սպասում են հայ պատգամավորներին

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը. «Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաեւ […]

Կրակոցներ Դաղստանի եկեղեցու մոտ․ զոհերի թվում հայազգի կին կա /տեսանյութ/

Նախօրեին Դաղստանի Կիզլյար քաղաքում ուղղափառ եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 5 կին է մահացել, կա եւս 5 վիրավոր։ Բարեկենդանի կապակցությամբ եկեղեցու մոտ հավաքվածների ուղղությամբ կրակոցներ արձակողը Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովն է։ Ռուսական մի շարժք լրատվամիջոցներ նշում են, որ նա անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը  եւ կազմակերպության […]

Փհենչհանում Օլիմպիադան լուսաբանող լրագրող է մահացել

Փհենչհանի օլիմպիական ավանում կորեացի լրագրողը մահացած է հայտնաբերվել։ Նա մահացել է հյուրանոցի իր սենյակում։ 50-ամյա կորեացի լրագրողն աշխատում էր ճապոնական հեռարձակողների հետ։ Նա մահացել է քնի մեջ։ Երբ սենյակի նրա հարեւանը փորձել է արթնացնել, տեսել է, որ գործընկերը չի շարժվում։ Բժիշկները ժամանել են դեպքի վայր, սակայն պարզել են, որ նա արդեն մահացած է։ Նշվում է, […]

Մի քանի վատ խնձոր վնասում է մյուսներին. Ջոն Քրոնանը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի մասին

Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: «Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին», – ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի […]

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայատարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։ Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ` ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը […]

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Tweede Kamer-ը, նախօրեին ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին երկու բանաձեւերը, գրում է NLTimes-ը։  Բանաձեւերում ասվում է, որ Tweede Kamer-ը «ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը» եւ որ  Նիդեռլանդների պետքարտուղարը պետք է ապրիլին ներկա գտնվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված