16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Կրակոցներ Դաղստանի եկեղեցու մոտ․ զոհերի թվում հայազգի կին կա /տեսանյութ/

Նախօրեին Դաղստանի Կիզլյար քաղաքում ուղղափառ եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 5 կին է մահացել, կա եւս 5 վիրավոր։ Բարեկենդանի կապակցությամբ եկեղեցու մոտ հավաքվածների ուղղությամբ կրակոցներ արձակողը Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովն է։

Ռուսական մի շարժք լրատվամիջոցներ նշում են, որ նա անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը  եւ կազմակերպության այսպես կոչված քնած հատվածի մաս էր կազմում։

Նշվում է, որ գնդակահարությունը տեղի է ունեցել քրիստոնեական տոնի կապակցությամբ:

Ոստիկանները չեզոքացրել են Հալիլովին, կասկածներ կան, որ նա հետ կին է գործել։

Նշենք նաեւ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն Դաղստանի պատկան մարմինները չեն շտապում միջադեպը որպես ահաբեկչություն որակել։

Հրապարակվել է նաեւ կրակոցների հետեւանքով զոհերի ցանկը, որից պարզ է դառնում, որ զոհվածներից մեկը հայազգի կին է։

Նադեժդա Թերլինյան
Իրինա Մելկովա
Լյուդմիլա Շերբակովա
Վերա Մարգունովա
Լյուդմիլա Լեուդկինա

վիրավորների անունները.

Նադեժդա Կուշնարյովա
Նատալիա Պլետուխինա
Վեռա Բլիննիկովա
Սոլթանսաիդ Հիզրիեւ՝ ավագ սերժանտ
Մոհամեդ Ռամազանով՝ ոստիկանության աշխատակից, սերժանտ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ