16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտված է. Մաքգրեգոր

Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտված է. Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։ «Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա, և նրանք տեսնում են այնպիսի բաներ, որոնք իրենց դուր չեն գալիս: Տարածաշրջանը համախմբվում է դաշինքով, որն […]

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիեւին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին աջակցության համար։ Ադրբեջանն Ուկրաինային օգնության հերթական խմբաքանակ էր ուղարկել՝ 7,6 մլն դոլարի չափով։ Այս անգամ օգնության չափ չի նշվում: Ուկրաինայի նախագահը միայն տեղեկացրել է, որ Ադրբեջանը կրկին օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Ադրբեջանը հավաստիացրել է, որ որպես օգնություն Ուկրաինային մալուխային ապրանքներ են ուղարկվել՝ էներգամատակարարումը վերականգնելու […]

Ինչու է վտանգավոր բազմոց-մահճակալին քնելը

Բազմոց-մահճակալը խորհրդային բնակարանների մեծ մասի պարտադիր բաղկացուցիչն էր: Ոչ մեծ սենյակներում դրանք իսկական փրկություն էին՝ ցերեկը որպես հյուրասենյակի բազմոց էին ծառայում, իսկ գիշերը՝ լիարժեք մահճակալ: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել. Բնակարաններն այլ են դարձել, բնակարանային տարածքը զգալիորեն ընդլայնվել է, սենյակների քանակը մեծացել է, բայց բազմոցների հանդեպ սերը մնացել է նույնը: ԱՄՆ-ի Առողջ […]

Սկանդալային պաշտոնական համբույր, որի համար նախարարը ներողություն է խնդրել

Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանը հինգշաբթի Եվրամիության Բեռլինում ընթացող նախարարների գագաթաժողովում փորձել է համբուրել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին, տեղեկացրել է Bild-ը, ինչի համար ստիպված է եղել ներողություն խնդրել: Ռադմանը սկզբում բռնել է գերմանացի գործընկերուհու ձեռքը, իսկ հետո այնպիսի շարժում արել, ասես թե ցանկանում է համբուրել Բերբոքի շուրթերը, գրել է թերթը՝ […]

Բրյանսկում տեղի ունեցածն ահաբեկչություն է․ Պուտին

ՌԴ Բրյանսկի մարզում տեղի ունեցածն ահաբեկչություն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջանում այսօր ծավալված իրադարձությունները։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «Նեոնացիստներն այսօր հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել, հերթական հանցագործությունը։ Ներխուժել են սահմանամերձ տարածք ու կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեսել են, որ քաղաքացիական ավտոմեքենա է, որ ավտոմեքենայի մեջ […]

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելն անհրաժեշտություն է. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ […]

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ ԱՄՆ-ն կոչ է անում  կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասել է Միացյալ Նահանգների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի