16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ադրբեջանում երկրորդ հարձակումն է կազմակերպվել Իսրայելի դեսպանատան վրա

Ադրբեջանի անվտանգության ծառայությունները բացահայտել են Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա նախօրոք պլանավորած հարձակումը և վնասազերծել են ատրճանակով զինված տղամարդուն: Հանցագործը ուրբաթ առավոտյան պատրաստվել է վնասել դեսպանատան աշխատակիցներին, սակայն չի հասցրել կատարել արարքը: Նրան ձերբակալել են: Հիշեցնենք, որ այս շաբաթ Իսրայելի դեսպանատան վրա երկրորդ հարձակումն է տեղի ունենում: Նախորդը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Տոկիոյում:

«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Այսօր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը: Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի […]

Իրավիճակն Ուկրաինայի ռազմադաշտում ավելի բարդ է, քան սպասում էր ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ

Իրավիճակն Ուկրաինայի ռազմադաշտում ավելի բարդ է, քան սպասվում էր ՆԱՏՕ-ն: Նման խոստովանությամբ է հանդես եկել դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը: «Ռուսաստանը հարձակողական գործողություններ է իրականացնում այնպիսի քաղաքների շուրջ, ինչպիսին Ավդեևկան է։Սակայն մարտադաշտում ստեղծված բարդ իրավիճակը պատճառ չէ Ուկրաինայից հրաժարվելու համար, ընդհակառակը, այն պետք է մեծացնի աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա փորձում է համոզել ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ […]

«Երկու աթոռի վրա նստելու փորձը դեռ ոչ մեկին օգուտ չի տվել». Զախարովան` Փաշինյանին

Ռուսաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը և Երևանին արևմտյան սպառազինության մատակարարումը դիտարկում է որպես «նույն շղթայի օղակներ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկու աթոռի վրա նստելու» փորձը, ընդգծել է վարչության ներկայացուցիչը, ոչ մեկին օգուտ չի տվել: «Մենք դիտարկում ենք Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ […]

Բայդենը՝ Նեթանյահուին. Գազայի զավթումը մեծ սխալ կլինի.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հասկացրել է, որ Գազայի զավթումը «մեծ սխալ» կլինի, և որ երկու պետություններն էլ պետք է միասին վերջ դնեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: «Ես իսրայելցիներին հասկացրեցի, որ կարծում եմ՝ մեծ սխալ է մտածել, որ նրանք կգրավեն և կպահպանեն Գազան», – ասել է Բայդենը Սան Ֆրանցիսկոյում կայացած մամուլի […]

Իսրայելը CNN-ին ցույց է տալիս ստորգետնյա թունել Գազայի դպրոցի եւ հիվանդանոցի միջեւ /Տեսանյութ/

CNN ամերիկյան հեռուստաընկերությունը գնում է Գազա իսրայելական բանակի հետ միասին: Խմբագիր Նիկ Ռոբերտսոնը նկարագրում է ավերածությունները, որոնց ականատես է եղել, ինչպես նաև ներկայացնում է մանկական հիվանդանոցի նկուղը։ Իսրայելն ասում է, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է հիվանդանոցները որպես բազա, ինչը Գազայի բժիշկների կարծիքով հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կենտրոնական բանկերի թվային արժույթները կարող են փոխարինել կանխիկ գումարին. ԱՄՀ ղեկավար

Կենտրոնական բանկերի թվային արժույթները կարող են փոխարինել կանխիկ գումարին, սակայն դրանց ներդրումը կարող է ժամանակ պահանջել, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ «CBDC-ները կարող են փոխարինել կանխիկ գումարին, որը թանկ է բաշխել կղզիների տնտեսություններում», – ասել է նա Սինգապուրի FinTech փառատոնում: «Դրանք կարող են կայունություն ապահովել ավելի զարգացած երկրներում: Եվ նրանք կարող […]

Պատանդների փոխանակում՝ «երեխաներ երեխաների դիմաց»

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված պատանդների փոխանակման տարբերակը «երեխաներ երեխաների դիմաց» բանաձևով։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Համապատասխան առաջարկը ստացվել է Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պահվող իսրայելացի երեխաների ազատում՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցի երեխաների դիմաց։ Kan-ի տվյալներով` […]

«Այս պատերազմն Ուկրաինան պարտվեց, և 2024թ.-ն սարսափելի է լինելու». Արեստովիչ

Զելենսկու վարչակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր Telegram ալիքում հրապարակել է գրեթե ծրագրային հոդված այն մասին, թե ինչ է սպասվում Ուկրաինային տեսանելի ապագայում՝ հեգնանքով խաղալով «երկու կամ երեք շաբաթում» հաղթանակի մասին սեփական խոսքերի վրա, որն ասել է 2022 թվականի փետրվարին։ «ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ Ըստ Արեստովիչի. «Առաջին պատերազմը տևեց 24.02.22-ից մինչև 02.04.22-ը: Ուկրաինան հաղթեց այս պատերազմում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի