16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հեղափոխություն ԱԹՍ-ների ոլորտում․

«Տեխկուլտը»-ի ներկայացմամբ՝ Ռուսաստանում ստեղծում են ԱԹՍ, որը հնարավոր կլինի տպել 3D տպիչի վրա անմիջապես ռազմաճակատում։ Նովոսիբիրսկի «Սպեկտր» նախագծային բյուրոյի կոնստրուկտորները ձեռնամուխ են եղել ինքնաթիռի տիպի բանակային նոր հարվածային անօդաչու թռչող սարքի ստեղծմանը, որը պատրաստվելու է 3D տպագրության միջոցով անմիջապես հատուկ գործողության անցկացման շրջաններում։ Ընդ որում, արտադրության համար կիրառելի է երկրորդային հումքը։ Ինչպես պարզաբանել է «Սպեկտրի» […]

Հերթական օգնությունը Ուկրաինային

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն նոյեմբերի 25-ին ժամանել է Կիև։ Նա կհանդիպի Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ տեղեկանում ենք X սոցիալական ցանցում Բերսեի հաղորդագրությունից։ «Հիմնական ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի նվաճողական պատերազմի ազդեցությունը պարենային գլոբալ անվտանգության վրա և Շվեյցարիայի երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինային», – գրել է Բերսեն: Շվեյցարիայի նախագահը լուսանկար է հրապարակել նաև Կիևի երկաթուղային կայարանից։ Ուկրաինայի, […]

Ինչու՞ ոչ ոք չի կանգնեցնում Իսրայելին. El Pais

Իսրայելի ռազմական պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը միջազգային համատարած վրդովմունք է հարուցել, ինչն ավարտվել է այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, որը կոչ է անում «հրատապ և երկարաձգված մարդասիրական դադարներ և միջանցքներ»՝ Գազայի հատվածում «բավարար քանակությամբ» օրերի համար՝ ապահովելու ՄԱԿ-ի գործակալությունների և նրանց գործընկերների լիարժեք, արագ, անվտանգ և անարգել մուտքը, գրում է El Pais-ը։ Բանաձևը պարտադիր է. […]

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության . Էրդողան

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։ Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է […]

Մենք չենք հեռանա․ Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին /Տեսանյութ/

Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին և հայտարարում են, որ իրենք չեն հեռանա։ Անշարժ գույքի վիճահարույց նախագիծը սպառնում է աշխարհի հնագույն հայկական սփյուռքի համայնքին։ Սակայն հայերը հրաժարվում են լքել դարերով իրենց պատկանող տարածքը։ Xana Gardens ընկերության ներկայացուցիչները քանիցս ուղարկել են կապալառուներ, զինված վերաբնակիչներ,քանդող տեխնիկա տարածքը գրավելու համար, որը ավտոկայանատեղի հետ միասին ընդգրկում է հայկական եկեղեցու […]

Ոստիկանությունը վիրավորներ ունի, բախումներ եւ զանգվածային անհնազանդություն /Տեսանյութ/

Հինգշաբթի գիշերը Իռլանդիայի մայրաքաղաքի վրա ծանր է նստել։ Խռովարարները ջարդել են խանութների ցուցափեղկերը, այրել մեքենաները և բախվել ոստիկանների հետ։ Դուբլինի կենտրոնում անկարգությունները սկսվել են դանակով հարձակումից հետո, որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել։ Հասարակական կարգի խախտման արդյունքում խռովարարները ջարդել են ոստիկանական 11 մեքենաներ, վնասել 13 խանութներ, 3 ավտոբուսներ, 1 տրամվայ։ Իռլանդական ոստիկանությունը ունի վիրավորներ, սակայն […]

ՑԱԽԱԼ-ը Գազայի թունելները լցնում է ծովի ջրով

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զինվորականները հայտնաբերել եւ ոչնչացրել են ստորգետնյա թունելներ տանող մոտ 400 հորան: Սրա մասին գրում է The Times of Israel պարբերականը։ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ թունելների մուտքերը թաքնված են եղել քաղաքացիական շենքերի, դրանց թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ այլ օբյեկտների […]

Գլադիատորներ. իրական պատմությունը հոլիվուդյան ֆիլմերի քողի տակ

Հոլիվուդյան ֆիլմերը սխալ կերպար են ստեղծել Հին գլադիատորական մարտերի գրավչությունը, որը վառ կերպով ներկայացված է ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում, գրավում է հանդիսատեսին իր արյունոտ դրամայով և բարձր խաղադրույքներով: Սակայն, այս պատմական տեսարանների հետևում գտնվող իրականությունը հաճախ սխալ է ընկալվում: Ի տարբերություն ֆիլմերում ցուցադրվածի, գլադիատորների մենամարտերը հազվադեպ էին մահով ավարտվում. երկուսը մտնում էին ասպարեզ, սակայն միայն […]

Էվակուացիա 1 ժամում

Իսրայելը էվակուացիայի համար Գազայի պաշարված Ալ-Շիֆա հիվանդանոցին տվել է ընդամենը 1 ժամ: Հազարավոր տեղահանված բնակիչներ և հիվանդներ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում, չունեն շտապ օգնության մեքենաներ կամ տեղաշարժվելու համար անհրաժեշտ փոխադրամիջոցներ: Հիվանդանոցի բուժանձնակազմը հայտնում է, որ տարհանումն իրականացնելը պարզապես անհնար է , քանի որ օրեր շարունակ ռմբակոծված և պաշարված բժշկական հաստատությունը ծառայում է որպես […]

Ում պատժեն, ով շահի

Ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել New York Times-ը։ Ըստ լրատվամիջոցի, աշխարհում ամենամեծ պատժամիջոցների տակ գտնվող երկիրը՝ Ռուսաստանը 2023 թվականը կավարտի 75 միլիարդ դոլարի շահույթով: Փոխարենը, այդ պատժամիջոցների հիմնական նախաձեռնողը` ԱՄՆ-ն, որն ունի աշխարհի ամենամեծ պարտքը, 2023 թվականը կավարտի 2 տրիլիոն դոլարի վնասով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի