16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Զոհերի թիվը շարունակում է անհայտ մնալ

Գազայի հատվածում չորրորդ օրն է, ինչ չկան հստակ տվյալներ զոհերի և վիրավորների թվի մասին: Չորրորդ օրն անընդմեջ Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն չի տրամադրում հյուսիսում գտնվող հիվանդանոցներում ենթակառուցվածքների և հաղորդակցությունների փլուզման հետևանքով զոհերի թվի մասին, հայտնում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը: Նշվում է, որ իսրայելական զորքը ներխուժել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը: Անցած ուրբաթ […]

Սարսափելի կադրեր: Բնակչությունը տարհանվել է /Տեսանյութ/

Հոկտեմբերի վերջից Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի շրջակայքում երկրաշարժերի ակտիվության աճ է գրանցվել, Գրինդավիկի շրջակայքի բնակչությունը տարհանվել է ծծմբի երկօքսիդի հայտնաբերումից հետո: Իսլանդիայի հարավարևմտյան թերակղզում երկուշաբթի օրը հարյուրավոր երկրաշարժեր են տեղի ունեցել, և գիտնականների կարծիքով հրաբխի ժայթքում է սպասվում: Դա պայմանավորված է մագմայի ստորգետնյա գետով` մոտ 15 կմ երկարությամբ շիկացած հեղուկով, որը շարժվում է դեպի վեր՝ երկրի […]

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային ֆինանսավորելու ցանկությունը հասել է նվազագույնի. The Washington Post

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի ֆինանսավորելու ցանկությունը հասել է նվազագույնի: Այս մասին գրում է The Washington Post-ը: Ըստ լրատվամիջոցի՝ԱՄՆ-ում շարունակվում են Ուկրաինային աջակցելու համար միջոցների հատկացման վերաբերյալ բանավեճը՝ լինի դա հաջորդ տարվա բյուջեի հոդված, թե առանձին ֆինանսական փաստաթուղթ։ Կոնգրեսի դեմոկրատները պնդում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել Ուկրաինային օգնության հարցը, որպեսզի բաց չթողնեն հաղթանակը, որը, ենթադրաբար, […]

Թուրքիայում օրեցօր ավելանում է կանանց և երեխաների սպանությունների թիվը

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Թուրքիայում տղամարդկանց կողմից օրեցօր աճող կանանց և երեխաների սպանության վերաբերյալ լուրերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մամուլում դրանք որակվում են որպես «սպանդ/կոտորած»: Հիմնականում նման լուրերի լայն շրջանառությանը խթանել է նոյեմբերի 13-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած ընդհանուր առմամբ 4 այդպիսի սպանություն: Թուրքիայի կանանց միությունների արհմիության նախագահ Ջանան Գյուլուն, թուրքական իշխանությունների […]

Իսրայելցի զինվորականները գրավել են Գազայի խորհրդարանի շենքը

Իսրայելցի զինվորականները գրավել են Գազա քաղաքում գտվող խորհրդարանի շենքն ու դրա ամբիոնի ֆոնին արված խմբակային լուսանկար հրապարակել։ Այս մասին գրում է The Times of Israel թերթը։ Պարբերականի տվյալներով՝ լուսանկարում է «Գոլանի» բրիգադի զինվորներն են, որոնք պաղեստինյան անկլավում են գործում ցամաքային գործողության շրջանակներում։ Հատկանշական է, որ 2007 թվականից ի վեր Պաղեստինի օրենսդիր խորհրդի այս շենքում նիստեր […]

Վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Սեյմի առաջին նիստում, օրենսդրության համաձայն, կառավարության կաբինետի հետ հրաժարական է տվել, հայտնում է svoboda.org-ը: Նոյեմբերի 7-ին նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնում Մորավիեցկիի թեկնածությունն է ներկայացրել Սեյմ և հայտարարել, որ մտադիր է նրան վստահել կառավարության ձևավորումը։ Մորավիեցկին և նրա իշխող պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը երկու շաբաթ ունեն կաբինետի ծրագիրը Սեյմին ներկայացնելու […]

Ուշագրավ. Կիևը հրաժարվել է Երեւանին մատակարարվող ֆրանսիական Bastion զրահամեքենաներից. Ouest France

Bastion բազմաֆունկցիոնալ հարձակողական զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան ուղարկեց Հայաստան, նախկինում նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը հրաժարվել է դրանցից։ Այս մասին գրում է Ouest France թերթը։ Հրապարակման տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները 12,5 տոննա կշռող մեքենաները հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված են համարել։ 2022 թվականի հոկտեմբերին Կիև 20 Bastion ուղարկելու պլանների մասին հայտնել է La Tribune […]

Իսրայելը տանկերի հսկայական կորուստներ ունի Գազայում

Պաղեստինյան աղբյուրները ներկայացնում են հստակ փաստեր, այդ թվում` ֆոտո-տեսա նկարահանումների տեսքով, որոնք հաստատում են մեծ թվով իսրայելյան զրահատեխնիկայի, այդ թվում` տանկերի ոչնչացման մասին: Ավելին, Ալ Ջազիրայի ներկայացրած լուսանկարը, որն արված է Գազայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ, ցույց է տալիս մեծ քանակությամբ վնասված և ոչնչացված իսրայելական տանկերի, զրահատեխնիկայի և բուլդոզերների կուտակում մեկ վայրում, ինչը հուշում […]

ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այլևս չի վերահսկում Գազայի հատվածը։ «ՀԱՄԱՍ»-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա։ Ահաբեկիչները փախչում են Գազայի հատվածի հարավ։ Քաղաքացիները թալանում են ՀԱՄԱՍ-ի բազաները։ Նրանք այլևս չեն վստահում իշխանություններին»,- ասել է Գալանտը Իսրայելի հիմնական հեռուստատեսային ցանցերում ցուցադրված ուղերձում: Ըստ իսրայելական Haaretz թերթի՝ Գալանտը նաև ասել է, […]

Գազայում զոհված լրագրողների թիվը հասել է 49-ի. Tasnim

Գազայի հատվածում ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհվել են զանգվածային լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք լուսաբանել են տարածաշրջանի իրադրությունը։ Այդ մասին հաղորդել է Իրանի Tasnim գործակալությունը։ Գործակալության տվյալներով` դա կազմում է այս հատվածում աշխատող լրագրողների ընդհանուր թվի 4 տոկոսը։ Ավելի վաղ Պաղեստինցի լրագրողների արհմիությունն իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածում տասնյակ լրագրողների ճակատագրի պատճառով, որոնց հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի