25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու՞ ոչ ոք չի կանգնեցնում Իսրայելին. El Pais

Իսրայելի ռազմական պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը միջազգային համատարած վրդովմունք է հարուցել, ինչն ավարտվել է այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, որը կոչ է անում «հրատապ և երկարաձգված մարդասիրական դադարներ և միջանցքներ»՝ Գազայի հատվածում «բավարար քանակությամբ» օրերի համար՝ ապահովելու ՄԱԿ-ի գործակալությունների և նրանց գործընկերների լիարժեք, արագ, անվտանգ և անարգել մուտքը, գրում է El Pais-ը։

Բանաձևը պարտադիր է. սակայն, ոչինչ չի երաշխավորում, որ դա տեղի կունենա:

Այժմ, ինչպես նախկինում, երբ Իսրայելին կոչ արվեց դադարեցնել պաղեստինյան տարածքների գաղութացումը, միջազգային հանրությունն իր կամքը Իսրայել պետությանը չի պարտադրում։ Ինչո՞ւ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ուրբաթ օրը Ռամալլահում (Արևմտյան ափ) ասել է, որ այն, ինչ կատարվում է Գազայում «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողման հետևանք է», որը տասնամյակներ շարունակ տեսականորեն աջակցում էր երկու պետությունների լուծմանը՝ չանելով «այն, ինչ պետք է աներ»՝ այն «իրականություն» դարձնելու համար։

Բորելը պնդել է, որ այս ձախողման պատճառով «իսրայելցիները և պաղեստինցիները ծանր գին են վճարում»։

Այս տեսանկյունից Բորելի նշած կոլեկտիվ ձախողման պատասխանատվության համապատասխան բաժինը կրում է Միացյալ Նահանգները։

Իսրայելի վրա իրական ազդեցություն ունեցող միակ խաղացողի՝ Վաշինգտոնի աջակցությունն ու պաշտպանությունը, հաշվի առնելով նրա տրամադրած հիմնարար ռազմական աջակցությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդում նրա վետոյի իրավունքը, Իսրայելի գործելու կարողությունը հասկանալու համար կարևոր բանալի է:

Պատասխանատու են նաև եվրոպական երկրները, բայց ավելի քիչ՝ Իսրայելի վրա ազդելու իրենց նվազ կարողության պատճառով:

ԱՄՆ-ի նման հեգեմոն տերության դիրքորոշումը և ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքը, որը թույլ չի տալիս նրան անվտանգության հարցերում արդյունավետ լինել, քանի դեռ իր անդամների միջև կոնսենսուս չկա, բացատրում են, թե ինչու, չնայած Գլխավոր ասամբլեայում մեծամասնությունը կամ կամ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իսրայելի գործողությունները, այդ քաղաքական կամքն որևէ իրական հետևանք չի ունեցել:

Վաշինգտոնը երբեմն հանդուրժում էր իր դաշնակցի համար անհարմար բանաձևերը, բայց երբեք չի կիրառել կամ թույլ տվել էական ճնշում՝ որոշակի նպատակների լիարժեք իրականացման համար, լինեն դրանք մարդասիրական դադարներ, գաղութացման դադարեցում կամ պաղեստինյան պետության ստեղծում:

Ներկայիս ճգնաժամի ընթացքում Իսրայելը ենթարկվեց ՀԱՄԱՍ-ի բարբարոսական հարձակման՝ նրան տալով ինքնապաշտպանության իրավունք։ Այն, թե ինչպես է դա իրականացվում, մարդկային հսկայական տառապանք է պատճառում հավաքական պատժի մարտավարության միջոցով, որը շատ փորձագետներ համարում են ռազմական հանցագործություններ:

Չնայած միջազգային ճնշման`, Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծումն ու շրջափակումը։ Այս դրվագը միայն վերջինն է` Իսրայելի կողմից իր անվտանգությունը երաշխավորելու օրինական փորձերի մեջ ավելորդությունների և չարաշահումների երկար պատմության մեջ:

Իսրայել պետության պատմությունը հնարավոր չէ հասկանալ առանց Միացյալ Նահանգների ակտիվ աջակցության, որը տասնամյակներ շարունակ աջակցել և պաշտպանել է հրեական պետությանը։

Սա չի նշանակում, որ նրանց հարաբերություններն իրենց վերելքներն ու վայրէջքները չեն ունեցել:

Թեև Միացյալ Նահանգները բազմիցս արգելափակել է Իսրայելի դեմ ՄԱԿ-ի նախաձեռնությունները՝ օգտագործելով իր վետոյի իրավունքը, նա նաև ձախողել է իր դաշնակցին մի շարք կարևոր հանգամանքներում: Հայտնի օրինակ է 2016 թվականի 2334 բանաձեւը, որն ընդունեց Բարաք Օբամայի վարչակազմը և հսկայական հարված հասցրեց իսրայելական գաղութացմանը։

Այս շաբաթվա բանաձեւը, որը ԱՄՆ-ն ընդունեց, եւ որը նույնիսկ չի ներառում ՀԱՄԱՍ-ի հարձակումը դատապարտելը, եւս մեկ խիստ քննադատական ազդանշան է: Բազմաթիվ այլ իրավիճակներում ԱՄՆ-ը երկկողմ կամ նույնիսկ հրապարակավ արտահայտել է իր դժգոհությունn Իսրայելի որոշակի քաղաքականության վերաբերյալ, և կասկած չկա, որ ԱՄՆ-ի նուրբ ճնշումը տարածաշրջանում նորագույն պատմության մեջ զգալի արդյունքներ է տվել:

Տասնամյակների ընթացքում Վաշինգտոնի աջակցությունը հսկայական է եղել քանակով և որակով՝ Իսրայելը դարձնելով տարածաշրջանի հզոր ռազմական ուժը, ինչպիսին կա: Ենթադրվում է, որ ԱՄՆ հարկատուների կողմից Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 300 միլիարդ դոլարը՝ ճշգրտված գնաճի վրա։

ԱՄՆ-ն ակտիվ քաղաքականություն է վարում, որպեսզի Իսրայելը միշտ որակական առավելություն ունենա իր հակառակորդների նկատմամբ։ Օրինակ՝ Իսրայելն առաջին երկիրն էր, որը ստացավ ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ՝ աշխարհում ամենաառաջադեմը, ԱՄՆ-ն օգնեց ֆինանսավորել և արտադրել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը։

Գրեթե անհնար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը կաջակցի ապօրինի գաղութացման համար պատժամիջոցների` ՄԱԿ-ի նախաձեռնությանը։ Բայց ի՞նչ կլիներ, եթե F-35-ի և «Երկաթե գմբեթ» -ի համար կարևոր մասերի մատակարարումը պայմանավորվեր գաղութացման սառեցմամբ կամ Գազայի ներկայիս հակամարտությունում մարդասիրական դադարի համաձայնությամբ:

Թեև ԱՄՆ-ի պատասխանատվությունն արժանի է առաջնահերթ ուշադրության` այն կոլեկտիվ ձախողման մեջ, որի մասին խոսում է Բորելը, Եվրոպան նույնպես ունի զգալի մասնաբաժին:
ԵՄ-ն աշխարհաքաղաքական կամ ռազմական տերություն չէ, և այս առումով չունի կարևոր լծակներ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն Իսրայելի թիվ մեկ առեւտրային գործընկերն է։

Սակայն, ԵՄ-ն դժվարանում է ընդհանուր դիրքորոշումներ ձեւակերպել այս հարցում։ Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը նաև հումանիտար զինադադարի կոչ է անում, ընդունվել է 120 կողմ, 45 ձեռնպահ և 14 դեմ ձայներով, ներառյալ` Իսրայելը և ԱՄՆ-ը, այս անմիաբանության լավ պարկերավոր օրինակ է. ԵՄ որոշ երկրներ կողմ էին, մի մասը՝ դեմ, մյուսները՝ ձեռնպահ։

Մասնավորապես, Գերմանիայի նացիստական անցյալը կաթվածահար է անում այս հարցում Եվրոպայի առաջատար ուժը։ Նացիստական Գերմանիայի հետ համագործակցությունը շարունակում է ճնշում գործադրել Իտալիայի վրա։ Իսկ Ֆրանսիան՝ ԵՄ երկրորդ ամենամեծ տերությունը, Եվրոպայի ամենամեծ հրեական համայնքն ունեցող երկիր է։

Ռուսաստանն ավելի ու ավելի սերտ հարաբերություններ է զարգացրել Իսրայելի հետ՝ Վլադիմիր Պուտինի իշխանության երկու տասնամյակների ընթացքում: Թեեւ Ռուսաստանը երբեք չի ունեցել նույն ազդեցությունը, ինչ արեւմտյան տերությունները, սակայն Իսրայելի հետ մերձեցման այս քաղաքականությունն ամեն դեպքում կանխել է շոշափելի քայլերը։ Իրավիճակը փոխվում է Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների բարելավման հետ։ Թե ինչպիսին կլինեն հետեւանքները, ցույց կտա ժամանակը։

ՄԱԿ-ի անզորությունը

Այս հիմնարար քաղաքական իրողությունը մեծ ազդեցություն է թողնում Միավորված ազգերի կազմակերպության՝ քաղաքական ուղերձները տեղում իրականություն դարձնելու կարողության վրա:

ՄԱԿ-ն ունի գործիքներ, որոնք թույլ են տալիս իր որոշումներին գործադիր բնույթ տալ և ազդել իրադարձությունների իրական ընթացքի վրա, օրինակ՝ խաղաղապահ առաքելությունների տեղակայումը (կամ պատժամիջոցների կիրառումը, որոնք թեև սահմանափակ արդյունավետությամբ, բայց ճնշման հզոր գործիք են։

Ավելին, ՄԱԿ-ը 2005 թվականի Համաշխարհային գագաթնաժողովի եզրակացություններում կյանքի է կոչել «պաշտպանելու պատասխանատվության» հայեցակարգը, ըստ որի (հոդված 138) յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր բնակչությանը ցեղասպանությունից, ռազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից:

Այս սկզբունքը բազմիցս կիրառվել է անցյալ միջազգային ճգնաժամերի ժամանակ (օրինակ՝ Լիբիա)։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա չի վերաբերում Գազայի հակամարտությանը, քանի որ դա վերաբերում է պետությունների՝ իրենց բնակչությանը պաշտպանելու պարտականությունին, իսկ Գազայի բնակիչներն Իսրայելի նկատմամբ այս կատեգորիայի մեջ չեն մտնում: Սակայն մյուսները կարծում են, որ քանի որ ՄԱԿ-ը Գազայի հատվածը համարում է Իսրայելի կողմից օկուպացված, երկիրը պատասխանատու է այնտեղ ապրող բնակչության համար:

Ամեն դեպքում, այսպես թե այնպես, գործադիր իշխանության ցանկացած գործողություն պահանջում է քաղաքական կամք, որը երբեք չի եղել, հատկապես հաշվի առնելով երկաթյա պաշտպանությունը, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Անվտանգության խորհրդում իր դաշնակցին:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը հսկայական բարդության հակամարտություն է, որը հակասական քաղաքական դատողությունների տեղիք է տալիս: Իսրայելը, որպես օկուպացիոն տերություն, ունի հատուկ պատասխանատվություն։ Որպես ժողովրդավարական երկիր՝ այն պետք է ունենա բարոյական չափանիշներ, որոնք հնարավոր չէ սպասել ՀԱՄԱՍ-ի նման կազմակերպությունից:

Մինչդեռ իրականությունն այն է, որ Իսրայելի գործողությունները, որ անկախ նրանից՝ արդարացված են համարվում, թե ոչ, հնարավոր են դարձել միայն հեգեմոն տերության՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցության և ՄԱԿ-ի գործադիր անկարողության շնորհիվ՝ մեծապես այդ աջակցությամբ պայմանավորված։

Սկզբնաղբյուր՝ news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ