Իսրայելը տանկերի հսկայական կորուստներ ունի Գազայում
Պաղեստինյան աղբյուրները ներկայացնում են հստակ փաստեր, այդ թվում` ֆոտո-տեսա նկարահանումների տեսքով, որոնք հաստատում են մեծ թվով իսրայելյան զրահատեխնիկայի, այդ թվում` տանկերի ոչնչացման մասին: Ավելին, Ալ Ջազիրայի ներկայացրած լուսանկարը, որն արված է Գազայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ, ցույց է տալիս մեծ քանակությամբ վնասված և ոչնչացված իսրայելական տանկերի, զրահատեխնիկայի և բուլդոզերների կուտակում մեկ վայրում, ինչը հուշում է պաղեստինցիների լուրջ դիմադրության մասին:
Հանրագումարում Ալ Ջազիրան ֆիքսել է. «Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում տանկերի թիվը նոյեմբերի 8-ին նվազել է մինչև 295-ի, նոյեմբերի 3-ի 383-ից հետո»: Նկատենք, խոսքն այդքան փառաբանված իսրայելյան «Մերկավա» տանկերի մասին է, որոնք այդպես էլ չեն կարողանում Գազայում, չնայած ընդհանուր ներխուժման, լուրջ հաջողությունների հասնել: ՄԻնչդեռ հասցրել են կորցնել տանկերի ընդհանուր թվի մոտ 25 տոկոսը, ինչը լուրջ ներքին բողոքի ալիք ա առաջացրել Իսրայելում