14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այլևս չի վերահսկում Գազայի հատվածը։
«ՀԱՄԱՍ»-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա։ Ահաբեկիչները փախչում են Գազայի հատվածի հարավ։ Քաղաքացիները թալանում են ՀԱՄԱՍ-ի բազաները։ Նրանք այլևս չեն վստահում իշխանություններին»,- ասել է Գալանտը Իսրայելի հիմնական հեռուստատեսային ցանցերում ցուցադրված ուղերձում:
Ըստ իսրայելական Haaretz թերթի՝ Գալանտը նաև ասել է, որ «վերջին օրերին Իսրայելը սկսել է ավելի ակտիվ գործողություններ իրականացնել ՀԱՄԱՍ-ի թունելների դեմ»։
Նախարարի խոսքով՝ «մենք ահաբեկիչներին դուրս կհանենք թունելներից, որից հետո նրանք կամ կոչնչացվեն, կամ պետք է հանձնվեն առանց որևէ նախապայմանի։ Երրորդ տարբերակ չի լինի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ