28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Տուլայում տեղի ունեցած վթարից  տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում,   դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը:  Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան […]

Խոզի գրիպի վտանգ` Հայաստանում. կան վարակվածներ. Հայկական ժամանակ

«Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։ Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների […]

Աստծո հրաշքը չի կարող կանգ առնել. 5-ամյա Հայկի մոր բաց նամակը

Սիրելի՛ հայրենակիցներ, Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ  վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար: Իմ մոտ էկլամպսիա էր, ճնշումս բարձրացել էր, այտուցվել էի, աչքերիս տեսողությունը կորել էր: […]

Քանի՞ չծնված զինվորների և ապագա զինվորների մայրերի ենք սպանում

Ազգովի սահմանին զոհված ամեն զինվորի համար ողբում էնք և արժանի են , որ իրենց համար խորապես ցավանք: Բայց քանի՞ չծնված զինվորների և ապագա զինվորների մայրերի ենք սպանում հղիության արհեստական ընդհատումներով: Մի՛ սպանեք դեռ չծնված ձեր զավակներին, գրում է Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Նոր համագորածակցություն` առողջապահության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով դեկտեմբերի 13-15-ը  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թեհրան: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 13-ին կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը: Քննարկման առանցքում են եղել հանրային առողջապահական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև դեղերի արտադրության, արտահանման և […]

Մայրիկ, մի սպանիր ինձ

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ Ես մարդ եմ, ով զրկվել է անունից: Ես երեխա եմ, ով չունի ծնողներ: Մահը ծնունդիցս առաջ առևանգեց ինձ: Խավարից անցա մթություն՝ լույս չտեսնելով անգամ: Սակայն ես, այնուամենայնիվ, դիմում եմ քեզ և կոչում,- ո՛վ Մայր: Քեզ եմ դիմում. դո՛ւ, որ ինձ սրտիդ տակ ունեցար, կրեցիր, այնուհետև մահվան ոսկրոտ գիրկը նետեցիր, ինչպես գետն […]

Աստվածային հրաշք․ երեխան արգանդում մահացել էր

Այս պատմությունը ցնցել է բոլորին, այն անվանում են Գոհաբանության օրվա  հրաշք։ Երեխան մահացել էր մոր արգանդում, սակայն կենդանի է լույս աշխարհ եկել։ Փոքրիկի ծնունդը, որին Նեյ են անվանել, հուզել է ծննդատան բոլոր աշխատողներին, հայտնում է godvine.com-ը։ Երեխայի մայրը պատմում է, որ Աստված լսեց իր աղոթքները։ Ինչպես նա պատմել է, բարդ հղիություն է ունեցել, նրան արագ տեղափոխել […]

60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ,  որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները:  Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք  մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում տեսնել […]

Ինչո՞ւ են թանկացել դեղերը

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց  ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ դեղերի շուկայում եղել են անհիմն թանկացումներ: Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ թե ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի