25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աստվածային հրաշք․ երեխան արգանդում մահացել էր

Այս պատմությունը ցնցել է բոլորին, այն անվանում են Գոհաբանության օրվա  հրաշք։ Երեխան մահացել էր մոր արգանդում, սակայն կենդանի է լույս աշխարհ եկել։ Փոքրիկի ծնունդը, որին Նեյ են անվանել, հուզել է ծննդատան բոլոր աշխատողներին, հայտնում է godvine.com-ը։

Երեխայի մայրը պատմում է, որ Աստված լսեց իր աղոթքները։ Ինչպես նա պատմել է, բարդ հղիություն է ունեցել, նրան արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները պարզել են, որ պտուղը մահացած է։ Երեխայի սիրտը չէր բաբախում։

«Երբ ինձ ասացին, որ որդիս մահացել է, չգիտեի, թե ինչ ասեմ, ուղղակի արցունքները թափվում էին աչքերիցս»,- պատմում է երեխայի հայրը:

Երբ երեխայի մահն արձանագրվում է, բժիշկները արագ կեսարյան հատում են անում՝ մորը փրկելու համար։ Երեխային դուրս բերելուց հետո բժիշկը հանկարծ նկատում է, որ նա հեւում է։

Այսօր երեխան առողջ է ու իրեն շատ լավ է զգում։ Այս դեպքը տեղի է ունեցել Գոհաբանության օրը։

«Շատ օրհնված եմ, որ ես ու որդիս կարողացանք կենդանի դուրս գալ նման իրավիճակից»,- ասել է փոքրիկի մայրը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ