28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Պոպոքի կեղեւը ամրացնում է մազերը

Պոպոքի կեղեւը իր մեջ բազմաթիվ օգտակար հատկանիշներ է պարունակում։ Այն ամրացնում է մազերը։ Կեղեւն այրում են, մոխիրն ավելացնում են ջրին, խառնուրդը քսում գլխին, թողում կես ժամ, լվանում։ Ռեւմատիզմի դեպքում թարմ պոպոքի կանաչ կեղեւը տրորում են, դնում ցավացող հատվածներին։ Պոպոքի միջնապատն օգտակար է վահանաձեւ գեղձի խնդիրների ժամանակ, դրանք թեյի նման թրմում են ու խմում։

Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողին

Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում բուժում ստացող, հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Նա ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը […]

Երևանում քննարկել են գրիպի բուժման հնարավորությունները

Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին մասնակցել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի վարակաբանները և համաճարակաբանները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Միջազգային փորձագետը  ներկայացրել է եվրոպական տարածաշրջանում գրիպի  համաճարակային իրավիճակը,   2015-2016 թվականների գրիպի սեզոնի առանձնահատկությունները։ Միաժամանակ  տվյալնել են  ներկայացվել Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշի և գրիպի նոր ենթատեսակով (գրիպի Ա […]

Թունավորում` շմոլ գազից

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 6-ին` ժամը 02.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.25-ին շմոլ գազից թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ են հոսպիտալացվել Սոլակ գյուղի 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 5 տան բնակիչներ Կ. Ն.-ը (ծնված 1977թ.), Ժ. (ծնված 2001թ.) և Գոռ (ծնված 1999թ.) Սուքիասյանները: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Բժիշկները […]

Սրտի կաթված է ստացել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ազատազրկված Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը նախօրեին հոսպիտալացվել է` սրտի կաթվածով: Հիշեցնենք, դեռ 2013-ի հուլիսի 16-ին Անի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների հետ վիճաբանության մեջ էր մտել, ինչի արդյունքում նա դարձյալ հիվանդանոց էր տեղափոխվել նախակաթվածային վիճակում:

Այլեւս դեն չնետեք․ բանանի կեղեւի անհավանական հատկանիշները

Այն, որ բանանը չափազանց օգտակար է, վաղուց է հայտնի։ Բայց այն, որ դրա կեղեւը պակաս օգտակար չէ, քչերը գիտեն։ Մասնագետները պարզել են, որ բանանի կեղեւը շատ կարեւոր հատկանիշներ ունի։ Նախ՝ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք աղիների աշխատանքն են կարգավորում։ Բացի այդ՝ դրա մեջ կա մագնիում, կալիում, վիտամիններ А, С, В6, В12, սպիտակուց։ А վիտամինը […]

Որ դեղերն են էժանացել

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը դեկտեմբերի 3-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերին մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման (Դյուֆաստոն 10 մգ N20, Կոնկոր 5 մգ  N50, Տերաֆլյու Կիտրոն 2.1գ N10,  Ակտովեգին 40 մգ /մլ 5 մլ N5, Կոնկոր ԿՈՐ 2.5 մգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի