07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Լավ լուր չաշխատող մայրերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում  հաստատեց չաշխատող կանանց  մայրության նպաստ տրամադրելու կարգը: Կարգի համաձայն՝ հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը: «Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,իր […]

Այս տարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանլու դեպքերը պակասել են

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում անցնող տարվա ընթացքում կրծքագեղձի 18 947 սոնոգրաֆիական և մամոգրաֆիական հետազոտություն է իրականացվել, ինչի արդյունքում քաղցկեղի  512 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Այս տարի քաղցկեղի դեպքերը, ընդհանուր առմամբ, պակաս էին` համեմատած նածորդ տարիների հետ:  Սա գալիս է նրանից, որ կանայք ներկայում շատ […]

Ի՞նչից են առաջանում անպտղությունները

«Ժամանակակից վերարտադրողական առողջության ամենախոցելի հարցերից մեկը՝ անպտղությունն է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Շահրամանյանը փաստեց, որ ավելացել են  անպտղության համար կլինիկա դիմող ամուսնական զույգերի թիվը: «Ժամանակակից սահմանման համաձայն, անպտուղ է կոչվում այն ամուսնությունը, երբ զույգը մեկ տարվա ընթացքում ունենալով կանոնավոր սեռական հարաբերություններ, առանց հակաբեղմնավորիչների կիրառման՝ հղիություն չի գրանցում»,-նշեց սեքսապաթոլոգը: Շահրամանյանը փաստեց, որ անպտղություն […]

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` Նատալին ապրեց

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին Շատ երկար եմ մտածել՝ գրել այս մասին, թե ոչ: Գրել եմ, հետո ջնջել: Ջնջելուց հետո նորից եմ գրել՝ նոր բառերով, բայց էլի եմ ջնջել: Ամեն անգամ, երբ մտածում էի՝ այ հիմա հրապարակում եմ, հիշում էի Ձեր՝ շնորհակալություններիս ի պատասխան հնչող «պատասխան-դատավճիռը»՝ «Շնորհակալություն պետք չէ, այ որ Նատալին առողջանա, մի օր ինձ […]

Տուլայի տուժածները բոլորը դուրս են գրվել

  Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, […]

Նախապես են քաշ գցում, որ տոն օրերին կարողանան մի լավ սնվել. սննդաբան

Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ամանորից հետո մարդկանց մեծամասնությունը կբախվի ավելորդ քաշի, մարսողության խանգարման և առողջական այլ խնդիրների հետ: Մարդիկ նույնիսկ փորձում են նախապես քաշ գցել, որ տոնական օրերին կարողանան մի լավ սնվել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը: «Կան մարդիկ, ովքեր ինչ-որ շորիկ […]

Հայաստանում խոզի գրիպի դեպքեր արձանագրվել են. գլխավոր համաճարակաբան /վիդեո/

«Գրիպի բոլոր տեսակներն էլ վտանգավոր են, քանի որ առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ: Գրիպի բարդացումները մշտապես կարող են վտանագավոր լինել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ նշելով, որ  գրիպի ակտիվացման հիմնական շրջանը ձմեռն է, որից հետո սուր շնչառական բարդացումները թուլանում են: Այս պահի դրությամբ հիվանդությունները վտանգավոր շեմի չեն հասել և առանձնապես անհանգստանալու կարիք […]

Քնի խանգարումները հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ևս քնի խանգարումներ են նկատվում: Մասնագետները, հղիության ամբողջ ընթացքում քնելու հետ կապված խնդիրները բաժանում են երեք եռամսյակի: Կախված հղիության շրջանից դրանք տարբեր են: Առաջին եռամսյակում հղի կինը, որպես կանոն ավելի շատ է ուզում քնել` ամբողջ օրվա ընթացքում քնկոտ է ու հոգնած: Երկրորդ եռամսյակում քնկոտությունը անցնում է և քունը հիմնականում վերականգնվում է: Երրորդ եռամսյակը […]

Գնդակահարելո՞ւ ենք Առողջապահության նախարարին /վիդեո/

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնականում անդրադարձավ բժիշկների ցածր աշխատավարձերին: Ըստ նրա, երբ բժիշկը չունի համապատասխան աշխատավարձ ու նրա միակ խնդիրն է՝ ամեն ինչ անել՝ ապահովելու ընտանիքի հոգսերը, ապա այդ դեպքում դեղերի դուրսգրումն ու նշանակումը պատշաճ ընթացակարգով չի լինում. «Ու սկսվում են  նորից կոնյակ-բամբաներկեքով […]

Պայթյուն Տավուշի մարզում. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ: Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի