26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչից են առաջանում անպտղությունները

«Ժամանակակից վերարտադրողական առողջության ամենախոցելի հարցերից մեկը՝ անպտղությունն է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Շահրամանյանը փաստեց, որ ավելացել են  անպտղության համար կլինիկա դիմող ամուսնական զույգերի թիվը:

«Ժամանակակից սահմանման համաձայն, անպտուղ է կոչվում այն ամուսնությունը, երբ զույգը մեկ տարվա ընթացքում ունենալով կանոնավոր սեռական հարաբերություններ, առանց հակաբեղմնավորիչների կիրառման՝ հղիություն չի գրանցում»,-նշեց սեքսապաթոլոգը:

Շահրամանյանը փաստեց, որ անպտղություն լինում է և կանանց և տղամարդկանց մոտ և դրա հարաբերակցությունը՝ 50-50 է :Նա ընդգծեց, որ վերջին ժամանակահատվածում շատացել են անպտղություն առաջացնող գործոնները, որոնցով պայմանավորված նվազել է տղամարդու վերարտադրողականությունը: Անպտղությանը նպաստում են հատկապես սեռավարկները:

«Սեռավարակներով պայմանավորված պացիենտների թիվը կոնկրետ մեր կլինիկայում  շատացել է: Յուրաքանչյուր 3-4-րդ զույգ, որ դիմում է ունի անպտղության խնդիր: Հիմնական պատճառը ժամանակին չհայտնաբերված և չբուժված սեռավարկներն են, որոնք որևէ ձևով չեն արտահայտվել ժամանակին, բայց հանգեցրել են տղամարդու անպտղության»,-շեշտեց սեքսապաթոլոգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ