20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այս տարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանլու դեպքերը պակասել են

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում անցնող տարվա ընթացքում կրծքագեղձի 18 947 սոնոգրաֆիական և մամոգրաֆիական հետազոտություն է իրականացվել, ինչի արդյունքում քաղցկեղի  512 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Այս տարի քաղցկեղի դեպքերը, ընդհանուր առմամբ, պակաս էին` համեմատած նածորդ տարիների հետ:  Սա գալիս է նրանից, որ կանայք ներկայում շատ ավելի լավ են տեղեկացված հիվանդության մասին, և բժշկի եմ այցելում նույնիսկ առանց որևէ ախտանիշի կամ բողոքի»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը` հավելելով, որ այսօր կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է ամեն 37-րդ հիվանդի մոտ:

Տիկին Հակոբյանը նշեց նաև,որ այս տարի արգանցի վզիկի քաղցկեղի 21 դեպք է հայտնաբերվել, ձվարանների քաղցկեղի` 8 դեպք և նախաքաղցկեղային 31 դեպք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ