28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Քնի խանգարումները հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ևս քնի խանգարումներ են նկատվում: Մասնագետները, հղիության ամբողջ ընթացքում քնելու հետ կապված խնդիրները բաժանում են երեք եռամսյակի: Կախված հղիության շրջանից դրանք տարբեր են: Առաջին եռամսյակում հղի կինը, որպես կանոն ավելի շատ է ուզում քնել` ամբողջ օրվա ընթացքում քնկոտ է ու հոգնած: Երկրորդ եռամսյակում քնկոտությունը անցնում է և քունը հիմնականում վերականգնվում է: Երրորդ եռամսյակը […]

Գնդակահարելո՞ւ ենք Առողջապահության նախարարին /վիդեո/

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնականում անդրադարձավ բժիշկների ցածր աշխատավարձերին: Ըստ նրա, երբ բժիշկը չունի համապատասխան աշխատավարձ ու նրա միակ խնդիրն է՝ ամեն ինչ անել՝ ապահովելու ընտանիքի հոգսերը, ապա այդ դեպքում դեղերի դուրսգրումն ու նշանակումը պատշաճ ընթացակարգով չի լինում. «Ու սկսվում են  նորից կոնյակ-բամբաներկեքով […]

Պայթյուն Տավուշի մարզում. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ: Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել […]

4 հոգի թունավորվել են կաղամբի թթվից․ մեկը մահացել է, 3-ը կոմայի մեջ են

Մերձմոսկովյան Սերգիեվո-Պասադում շինարարության վրա աշխատող 4 հոգի տեղի խանութից ռուսական կաղամբի թթու են գնել եւ կերել, ինչի հետեւանքով նրանցից մեկը մահացել է, մյուս երեքը կոմայի մեջ են։ Նախնական տեղեկություններով՝ նրանք սելիտրայից են թունավորվել, քանի որ Ռուսաստանում թթու դնելիս սելիտրա են լցնում վրան։ Ամենայն հավանականությամբ՝ սելիտրայի չափաբաժինը շատ է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Երեխայի ուղեղը քթի մեջ է աճել /ֆոտո/

 Օլլի Տրեզիսեն, ով ներկայումս 2 տարեկան է, բացառիկ արատով է տառապում։ Երեխայի ուղեղը քթի մեջ է աճում, ինչը նրան Բուրատինոյի տեսք է տալիս։ Փոքրիկը մի շարք վիրահատություններ է տարել, որոնց հետեւանքով արդեն կարողանում է նորմալ շնչել։  

Հայաստանն ու Իրանն ամրապնդում են կապերը` առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները:  Բարձր գնահատելով  հարևան երկրի առողջապահական համակարգի  մոտեցումներն ու ծրագրերը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի հետ քննարկվել է և որոշվել ստեղծել հայ-իրանական աշխատանքային խումբ: Այս մասին […]

Հարևան երկրում խոզագրիպից 40 մահ կա. առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Հայաստանում արձանագրված խոզագրիպի բոլոր երեք դեպքերն էլ ունեցել են թեթև ընթացք, և հիվանդները բարեհաջող կերպով ապաքինվել են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին առողջապահության նախարարությունից` հավաստիացնելով՝ Հայաստանում խոզագրիպի տարածման լուրջ վտանգ չկա: Խոզագրիպով վարակվածների մասին տեղեկատվություն է տարածվել, ինչը մի շարք քաղաքացիների մոտ անհանգստության էր առաջացրել: Խնդիրը ոչ թե մեր երկրում առկա խոզագրիպի վտանգի մասին […]

Շուկայում կեղծ դեղեր կան. առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա  հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում […]

Այլընտրանքային ծառայություններ` հոգեկան խնդիրներով մարդկանց խնամքի համար

Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Որոշմամբ հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի […]

Իմունականխարգելման ազգային ծրագիրը հաջողություններ է արձանագրել

Այս տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը: Այս մասին հայտնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի