14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարևան երկրում խոզագրիպից 40 մահ կա. առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Հայաստանում արձանագրված խոզագրիպի բոլոր երեք դեպքերն էլ ունեցել են թեթև ընթացք, և հիվանդները բարեհաջող կերպով ապաքինվել են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին առողջապահության նախարարությունից` հավաստիացնելով՝ Հայաստանում խոզագրիպի տարածման լուրջ վտանգ չկա:

Խոզագրիպով վարակվածների մասին տեղեկատվություն է տարածվել, ինչը մի շարք քաղաքացիների մոտ անհանգստության էր առաջացրել: Խնդիրը ոչ թե մեր երկրում առկա խոզագրիպի վտանգի մասին է, այլ նրա, որ հարևան երկիր Իրանում այս դեպքից շուրջ 40 մարդ է մահացել:

Մեր հարցմանն ի պատասխան` առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 10-ին իրենք պաշտոնական հաղորդագրություն են ստացել ԻԻՀ առողջապահության նախարարությունից, որտեղ մասնավորապես նշված է եղել.

«Դեկտեմբերի 7-ի դրությամբ`  նախորդ երեք շաբաթների ընթացքում ԻԻՀ երկու նահանգներում բռնկված խոզի գրիպի պատճառով 33 մարդ է մահացել, որոնցից 4-ը հղի կանայք են եղել: Մահացության թիվը հետագայում աճել է, սակայն  վերջին օրերին խոզի գրիպով մահացության նոր դեպքեր չեն գրանցվել»:

Իսկ ԻԻՀ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների կառավարման կենտրոնն էլ հայտարարել է, որ համաճարակի բռնկումը նորմայից շեղում չէ, քանի որ տարվա այս եղանակին գրիպի տարածումը մեծանում է:

ՀՀ առողջապահության նախարարությունից Henaran.am-ին փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա, և եթե անգամ Հայաստանում խոզագրիպի նոր դեպքեր գրանցվեն, ապա համապատասխան ցուցումներ ու բուժում ստանալուց հետո, կյանքին ու առոջղջությանը որևէ վտանգ չի սպառնա:

Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1H1N1 ենթատեսակը`խոզագրիպը, դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին: Խոզագրիպից պաշտպանվելու ամենալավ մեթոդը շնչադիմակներ կրելն է:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ