07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետները, բժշկական կենտրոնների ներկայացուցիչները  ներկայացրեցին հանրապետությունում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը: Ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և համաճարակաբանական վերլուծության արդյունքում մասնագետները փաստեցին, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային […]

8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ

Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած  երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով,  ոսկրաբեկորներով  վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր   հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան  վիրահատել են։ Վիրահատությունն  անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել  է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։ Հիվանդն այսօր կտեղափոխվի […]

Թոքաբորբերն ակտիվացել են

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատախան լուծումներ: Նշենք, որ […]

Չի կարելի. գլխավոր համաճարակաբանի Ամանորյա հորդորը /վիդեո/

«Տարին մի օր է լինում այդ օրը: Մենք հայերս երկարացնում ենք այն ու մի քանի օր ենք նշում, բայց ես խորհուրդ կտամ, որ չչարաշահեն առաջին հերթին խմիչքը: Չի կարելի ամեն ինչը մեկ օրում ուտել՝ տապակած ուտեստները, վրայից խոզի բուդն ու խմորեղենները»,- ամանորյա խորհուրդներ տվեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը: Մասնագետը նշում է, որ չի կարելի […]

ՀՀ-ում «խոզի» գրիպով վարակվելու դեպքեր են գրանցվել. ԱՆ-ն հորդորում է

Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է և նախորդ տարիների միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ: Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների […]

Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար․ օգտակար խորհուրդներ

Սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100 C, ապա սառեցնել  եփելուց հետո: Պետք չէ օգտագործել նույն  գդալը խառնելու և համտեսելու  համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ: Սնունդ պատրաստելիս  անհրաժեշտ […]

Որ մթերքը որքան կարելի է պահել /ֆոտո/

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ: Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, […]

Սահմանվել է խիստ հսկողություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել  հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են […]

Սննդի պատրաստման եւ պահպանման մի քանի պարզ սկզբունք

Տոնական օրերին անհրաժեշտ է պատրաստել քիչ քանակներով: Ընդունված է, որ տոներին պատրաստվելիս տնային տնտեսուհիները պատրաստում են մի քանի ճաշատեսակներ, աղցաններ, կրեմային խմորեղեններ, որոնց բաղադրության մեջ մտնում են շուտ փչացող մթերքներ: Սննդամթերքի այս քանակը, բնականաբար հնարավոր չի սպառել առաջին 2 օրվա ընթացքում, և շարունակում են օգտագործել: Մինչդեռ  պետք է հիշել, որ կերակրատեսակների մեծ մասը, որոնք պարունակում […]

Վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվեց Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր  անհրաժեշտ հետազոտությունները: Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ տուժածներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի