07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ծննդկան է մահացել

«Տեղեկացնում եմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։ Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ […]

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն` ջերմության բարձրացում` 380C–ից բարձր, […]

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ամբողջ ծավալով

Մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ կատարեց գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին: Այս […]

Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին. ԱՆ

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ  սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին,  ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում […]

«Խոզի» գրիպից այսօր 2 մարդ է մահացել

Առցանց լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ H1N1 վիրուսից ևս մեկ մարդ է մահացել: Մահացածը 50-ամյա տղամարդ է: Henaran.am-ը կապ հաստատեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետ, որտեղ էլ գրանցվել է մահը: Այստեղ սակայն մեզ ոչինչ հստակ չասացին: Մեզ հետ զրույցում հերթապահ բժիշկը խնդրեց, որ ժամուկեսից զանգենք, բայց երբ պնդցինք, որ ժամուկեսից զանգելու իմաստ չի լինի` […]

H1N1-ից երեխա է մահացել

Այսօր առաջին օրն է, որ  սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում  է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ: Հունվարի 11-ին առողջապահության  նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում […]

Հիվանդությունը սկսում է նահանջել

Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։  Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ  հնչեցված  ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է  սուր շնչառական վարակներով հիվանդացության […]

«Խոզի» գրիպից ևս մեկ մարդ է մահացել

Henaran.am-ի տեղեկություններով` «Խոզի» գրիպից ևս մեկ մարդ է մահացել: Մահացողը 35-ամյա կին է, որը հղի չի եղել: Դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանը գտնվում է սուր շնչառական հիվանդությունների կիզակետում: Սա գրիպից մահվան արդեն 7-րդ դեպքն է: Դեռ երեկ հայտնել էինք, որ ՀՀ-ում վերակենդանացման բաժանմունքներում  77 հիվանդներ […]

Խորհրդակցություն մարզային պատասխանատուների մասնակցությամբ

Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի