Ծննդկան է մահացել
«Տեղեկացնում եմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։ Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում»,- այս մասին Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նշենք, որ էլեկտորնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե կինը «Խոզի» գրիպի հերթական զոհն է, այն ինչ նախարարությունն այլ բան է ասում:
Հիշեցնենք, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել. «խոզի» գրիպից 11 մարդ է մահացել: