17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Խոզի» գրիպից այսօր 2 մարդ է մահացել

Առցանց լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ H1N1 վիրուսից ևս մեկ մարդ է մահացել: Մահացածը 50-ամյա տղամարդ է:

Henaran.am-ը կապ հաստատեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետ, որտեղ էլ գրանցվել է մահը: Այստեղ սակայն մեզ ոչինչ հստակ չասացին: Մեզ հետ զրույցում հերթապահ բժիշկը խնդրեց, որ ժամուկեսից զանգենք, բայց երբ պնդցինք, որ ժամուկեսից զանգելու իմաստ չի լինի` օպերատիվության տեսանկյունից, մեր զրուցակիցը նկատեց. «Հերթապահ բժիշկն եմ, բայց ես ոչնչից տեղյակ չեմ»:

Ստացվում է` հիվանդանոցից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին տեղեկատվությունը:

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին լուրը: Նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում ասաց. «60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»։

Հիշեցնեք, որ վերջին շրջանում Հայաստնին պատուհասել են սուր շնչառական հիվանդությունները և խոզի գրիպից արդեն 10-րդ մարդն է մահանում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ