17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գրիպով հիվանդների ստացիոնար բուժումն անվճար է. ԱՆ

Հունվարի 14-ի ժամը 10.00-ի  տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է  948 դեպք, որից  796-ը` 0-18 տարեկան:  Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով  տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։

Տեղեկացնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ