07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման  գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից գնել թարմ, չվնասված մթերք աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, […]

Գրկախառնությունն առողջարար է․ նոր բացահայտում

Կարող է անհավանական թվալ, բայց գիտնականները պարզել են, որ գլխացավերից ավելի շատ տառապում են այն մարդիկ, ովքեր քիչ են գրկախառնվում իրենց հարազատների ու սիրելիների հետ։ Միգրենով տառապող անձանց այնպիսի հորմոն են ներարկել, որը երբեմն անվանում են «գրկախառնության հորմոն» եւ տեսել են, որ ցավն անցել է։ Այդ պատճառով եթե ցանկանում եք առողջ լինել, ավելի հաճախ գրկեք […]

11 ամսում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ կայացավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2015 թվականին ամփոփիչ նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2015 թվականի կատարողականը, հաստատեց հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականի գնումների պլանը: Խորհուրդը հանգամանալից անդրադարձավ […]

Անհավանական հրաշք․ փոքրիկները՝ լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց /ֆոտոշարք/

Այս փոքրիկները նոր-նոր լույս աշխարհ են եկել։ Նրանք ծնվել են կեսարյան հատման արդյունքում։ Այս նկարները գուցե ոմանց վանող թվան, սակայն իրականում լուսանկարիչ Կրիստիան Բերտլոն հիացած է պահով, երբ փոքրիկը լույս աշխարհ է գալիս։ «Երբ ես առաջին անգամ տեսա որդուս, նա ամբողջովին արյան մեջ էր։ Նա նման էր զինվորի, ով հենց նոր իր առաջին մարտն է […]

Ըստ նախարարի՝ որո՞նք են առողջապահության ոլորտի բացթողումները /վիդեո/

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարծում է, որ բացթողումներ չեն կարող չլինել ցանկացած աշխատանքային թիմի աշխատանքի արդյունքում։ Անցնող տարին ամփոփելիս լրագրողների հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ բացթողումները հիմնականում եղել են հանրային առողջապահական ծրագրերի հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր մանրամասներ` Տուլայի վթարի տուժածների մասին

Ռուսաստանի հիվանդանոցում գտնվող Տուլայի ավտովթարից տուժածներից մեկը, ով ուներ կյանքին սպառնացող ուղիղ վտանգ, բարդ վիրահատություն է տարել և կիրակի օրը կվերադառնա Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ի հիվանդանոցում այս պահին այլ տուժածներ չկան, բոլորն ավելի վաղ տեղափոխվել են Հայաստան:

Նախարարը` խոզի գրիպի մասին

Հանրապետությունում չկա խոզի գրիպի բռնկում, առավել ևս համաճարակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին: Նախարարը տեղեկացրեց, որ կան միայն առանձին դեպքեր, որոնք նախարարության վերահսկողության տակ են: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում ակտիվ քննարկվում էր այն, որ Հայաստանը գտնվում է խոզի գրիպի բռնկման վտանգի տիրույթում:

Բոլոր բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն

  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների […]

Շտապօգնության» ծառայության` առավել առողջ անձնակազմ

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲ ընկերության անձնակազմի շրջանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բոլոր ենթակայաններ և շարժական ֆլյուորոգրաֆիայի սարքի միջոցով […]

ՀՀ-ում ընդհանուր մահացության 48 %-ը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով

«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-առողջապահության նախարարությունում  տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծրագիրն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Նա ընդգծեց կյանք փրկող (Stent for life) ծրագրի սոցիալական կարևորությունը։ Այս մասին հայտնում է ԱՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի