05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սննդի պատրաստման եւ պահպանման մի քանի պարզ սկզբունք

Տոնական օրերին անհրաժեշտ է պատրաստել քիչ քանակներով: Ընդունված է, որ տոներին պատրաստվելիս տնային տնտեսուհիները պատրաստում են մի քանի ճաշատեսակներ, աղցաններ, կրեմային խմորեղեններ, որոնց բաղադրության մեջ մտնում են շուտ փչացող մթերքներ:

Սննդամթերքի այս քանակը, բնականաբար հնարավոր չի սպառել առաջին 2 օրվա ընթացքում, և շարունակում են օգտագործել: Մինչդեռ  պետք է հիշել, որ կերակրատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր կրեմներ  և այլն, արդեն իսկ 4 ժամից սենյակային ջերմաստիճանում և 2 օր սառնարանում պահելուց հետո կարող է դառնալ վտանգավոր մարդու առողջության համար, պատճառ դառնալ  թունավորումների:

Դրա համար խորհուրդ է տրվում կերակրատեսակները պատրաստել քիչ քանակներով, այնքան ինչքան հնարավոր կլինի սպառել 2 օրվա ընթացքում:

Սննդամթերքը պետք է պահել ճիշտ ջերմաստիճանում: Պատրաստի կերակուրն անհրաժեշտ է պահել սառնարանային ջերմաստիճանում:  Սեղանի վրա չթողնել 2 ժամից ավելի: Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի:  Սառնարանում հում և  պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում:  Սառնարանում հումը մթերքը, մասնավորապես` միսմսամթերքը տեղադրել պատրաստի կերակրատեսակից ներքև, որպեսզի հում մսից  արյունը չհոսի պատրաստի կամ այն մթերքի վրա, որն օգտագործվելու է առանց ջերմային մշակման:  Չլվացած ձուն սառնարանում պահել փակ տարայով, իսկ լվացած ձուն սառնարանում կարելի է պահել մինչև 12 օր:

Մթերքն անհրաժեշտ է տաքացնել ճիշտ ջերմաստիճանում: Ճաշատեսակը տաքացնելիս պետք է ապահովել համապատասխան ջերմաստիճանը (մանրէները ոչնչանում են 700 C  և բարձր ջերմաստիճանում)։ Տաք կերակուրը մինչև մատուցելը պահել 600 C ջերմաստիճանում։ Տաքացնել 1 անգամից ոչ ավելի։ Կիսապատրաստվածներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման։

Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրասված  պահածոների օգտագործումից,  իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք:

7199662d-0253-4789-ba93-fa0fdcf89ee4

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ